Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՇՏՊԱՆՆ

Մայիս 28,2005 00:00

ՊԱՇՏՊԱՆՆ ԱՆՊԱՇՏՊԱ՞Ն Է Երեկ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Լարիսա Ալավերդյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է. «Ս/թ մայիսի 27-ին հրապարակվել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մամլո ծառայության հաղորդագրությունը Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մասնագետ, ներկայումս հերթական արձակուրդում գտնվող Սերոբ Անտինյանին ձերբակալելու եւ նրա նկատմամբ քրեական գործ հարուցելու վերաբերյալ: Հարցի էությունը կայանում է նրանում, որ առավոտյան, նախքան Ս. Անտինյանի ձերբակալման փաստի հայտնի դառնալը, այն աշխատասենյակում, որտեղ գտնվում է նաեւ Ս. Անտինյանի աշխատատեղը, հայտնաբերվել էր ընդհանուր օգտագործման համակարգչի հիմնական բլոկի (պրոցեսոր) բացակայությունը: Այդ համակարգչում պահվում է տեղեկատվություն Պաշտպանի հասցեով քաղաքացիներից ստացվող բողոքների վերաբերյալ եւ տվյալներ ոչ միայն բողոքատուի, այլ նաեւ այն պաշտոնատար անձանց վերաբերյալ, որոնց վերաբերում է բողոքը: Ինչպես հայտնի է, նման տվյալների գաղտնիությունը երաշխավորվում է, եւ համաձայն «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի, չի կարող հրապարակվել առանց դիմումատուի համաձայնության: Տվյալ համակարգչում պահվում են նաեւ Պաշտպանի պաշտոնական գրագրությունները, որոնք չեն կարող հրապարակվել առանց Պաշտպանի համաձայնության»: Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել