Լրահոս
Օրվա լրահոսը

Նորից՝

Մայիս 27,2005 00:00

Նորից՝ դատարանում գործ ունեն Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում, դատավոր Հրաչ Հովհաննիսյանի նախագահությամբ, լսվեց «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի հայցն ընդդեմ ՀՀ ոստիկանության: Հայցապահանջն է՝ հերքել ՀՀ ոստիկանության կայքում 21.04. 2005թ. հաղորդագրությունը, որը վնասել է պարոն Կարապետյանի եւ իր ղեկավարած կուսակցության պատիվը, արժանապատվությունը եւ գործարար համբավը: Հիշեցնենք, որ այդ օրը, հանրահայտ սեւանյան դեպքերի առիթով, ՀՀ ոստիկանության կայքում տեղադրված տեղեկատվության համաձայն, «ՆԺ» նախագահն իբր չարտոնված հանրահավաք է սկսել Սեւան քաղաքի մշակույթի պալատին կից հրապարակում: Ինչպես նաեւ, իբր չարտոնված երթ է կազմակերպել Սեւան քաղաքի շուկայից մինչեւ մշակույթի պալատ՝ «երթի ժամանակ բարձրախոսներով Հայաստանում նախապատրաստվող հեղափոխությանը մասնակցելուն, իշխանությունը բռնությամբ փոխելուն ուղղված հրապարակային կոչեր անելով»: Մինչեւ դատարան դիմելը, «ՆԺ» ղեկավարի դիմումը ՀՀ ոստիկանությանը, հերքում հրապարակելու պահանջով, մնացել է անպատասխան, ինչը, ի դեպ, «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 8-րդ կետի խախտում է: Ոստիկանությունը պարտավոր էր գրությունը ստանալուց հետո մեկ շաբաթվա ընթացքում տեղեկացնել հերքումը տարածելու ժամկետի մասին կամ գրավոր հայտնել հերքման տարածումը մերժելու մասին: Արամ Կարապետյանի շահերը պաշտպանում է փաստաբան Լեւոն Բաղդասարյանը: Իսկ ոստիկանության շահերը ներկայացնում էր ՀՀ ոստիկանության իրավական ապահովման վարչության պետի տեղակալ, մայոր Հովհաննես Քոչարյանը: Պատասխանողի միջնորդությամբ դատը հետաձգվեց մեկ շաբաթով՝ դատարանին լրացուցիչ ապացույցներ ներկայացնելու համար: Ն. ԳՐԻԳՈՐՅԱՆՀ. Գ. Երեկ Երեւանի քաղաքապետարանը մասամբ դրական է պատասխանել «Նոր ժամանակներ» կուսակցության՝ մայիսի 31-ին ժամը 16.30-ին Վարդան Մամիկոնյանի արձանին հարող տարածքում հանրահավաք անցկացնելու դիմումին: Մասնավորապես, կուսակցությանն առաջարկվել է հանրահավաք կազմակերպել «Դինամո» մարզադաշտի մոտ, քանի որ Վարդան Մամիկոնյանի արձանին հարող տարածքում կուսակցության նշած օրը, նշած ժամին մեկ այլ հասարակական կազմակերպության է թույլատրված հավաք անցկացնել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել