Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նորից՝ դատարանում գործ ունեն

Մայիս 27,2005 00:00

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների
առաջին ատյանի դատարանում, դատավոր Հրաչ Հովհաննիսյանի նախագահությամբ, լսվեց «Նոր
ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի հայցն ընդդեմ ՀՀ ոստիկանության:
Հայցապահանջն է՝ հերքել ՀՀ ոստիկանության կայքում 21.04. 2005թ. հաղորդագրությունը,
որը վնասել է պարոն Կարապետյանի եւ իր ղեկավարած կուսակցության պատիվը, արժանապատվությունը
եւ գործարար համբավը: Հիշեցնենք, որ այդ օրը, հանրահայտ սեւանյան դեպքերի առիթով,
ՀՀ ոստիկանության կայքում տեղադրված տեղեկատվության համաձայն, «ՆԺ» նախագահն իբր
չարտոնված հանրահավաք է սկսել Սեւան քաղաքի մշակույթի պալատին կից հրապարակում: Ինչպես
նաեւ, իբր չարտոնված երթ է կազմակերպել Սեւան քաղաքի շուկայից մինչեւ մշակույթի պալատ՝
«երթի ժամանակ բարձրախոսներով Հայաստանում նախապատրաստվող հեղափոխությանը մասնակցելուն,
իշխանությունը բռնությամբ փոխելուն ուղղված հրապարակային կոչեր անելով»: Մինչեւ
դատարան դիմելը, «ՆԺ» ղեկավարի դիմումը ՀՀ ոստիկանությանը, հերքում հրապարակելու
պահանջով, մնացել է անպատասխան, ինչը, ի դեպ, «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ
օրենքի 8-րդ կետի խախտում է: Ոստիկանությունը պարտավոր էր գրությունը ստանալուց հետո
մեկ շաբաթվա ընթացքում տեղեկացնել հերքումը տարածելու ժամկետի մասին կամ գրավոր հայտնել
հերքման տարածումը մերժելու մասին: Արամ Կարապետյանի շահերը պաշտպանում է
փաստաբան Լեւոն Բաղդասարյանը: Իսկ ոստիկանության շահերը ներկայացնում էր ՀՀ ոստիկանության
իրավական ապահովման վարչության պետի տեղակալ, մայոր Հովհաննես Քոչարյանը: Պատասխանողի
միջնորդությամբ դատը հետաձգվեց մեկ շաբաթով՝ դատարանին լրացուցիչ ապացույցներ ներկայացնելու
համար: Ն. ԳՐԻԳՈՐՅԱՆՀ. Գ. Երեկ Երեւանի
քաղաքապետարանը մասամբ դրական է պատասխանել «Նոր ժամանակներ» կուսակցության՝ մայիսի
31-ին ժամը 16.30-ին Վարդան Մամիկոնյանի արձանին հարող տարածքում հանրահավաք անցկացնելու
դիմումին: Մասնավորապես, կուսակցությանն առաջարկվել է հանրահավաք կազմակերպել «Դինամո»
մարզադաշտի մոտ, քանի որ Վարդան Մամիկոնյանի արձանին հարող տարածքում կուսակցության
նշած օրը, նշած ժամին մեկ այլ հասարակական կազմակերպության է թույլատրված հավաք անցկացնել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել