Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԵՐԹԱԿԱՆ

Մայիս 26,2005 00:00

ՀԵՐԹԱԿԱՆ ԱՆՆՊԱՍՏ ԶԵԿՈՒՅՑԸ «Միջազգային hամաներում»՝ «Amnesty International» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է իր ամենամյա զեկույցը: 149 երկրների շարքում կազմակերպությունն անդրադարձել է նաեւ Հայաստանին: Զեկույցում վերահաստատվում է նախորդ զեկույցի պնդումը, թե Հայաստանում «ոտնահարվում է խղճի ազատության իրավունքը»: Նախորդ տարվա զեկույցից փոխանցվել են նաեւ 2003-ի ապրիլյան իրադարձությունների գնահատականները: Մասնավորապես նշվում է. «Ոստիկանությունը ուժային միջոցներ է կիրառել ցուցարարների նկատմամբ, ովքեր պահանջում էին նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնանկությունը: Ընդդիմության բազմաթիվ ակտիվիստներ, այդ թվում՝ կանայք, ծեծվել են ոստիկանության կողմից: Լրագրողներ, ընդդիմության ներկայացուցիչներ ու մարդու իրավունքների մի պաշտպան հարձակման են ենթարկվել անհայտ անձանց կողմից»: Սակայն իշխանություններն, ըստ «Amnesty International»-ի, այս ամենը որակեցին «հեղաշրջման փորձ» եւ քրեական գործ հարուցեցին «Արդարություն» դաշինքի նկատմամբ: «Հետաքննությունը, ստացված տեղեկությունների համաձայն, ավարտվել է սեպտեմբեր ամսին՝ առանց որեւէ մեղադրանքի ներկայացման»,- փաստում են հեղինակները: Զեկույցն անդրադառնում է նաեւ դեպքի առնչությամբ ձերբակալվածներին՝ նշելով պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի եւ Էդգար Առաքելյանի անունները: «Amnesty International»-ի զեկույցում նշվում է նաեւ, որ 2004-ի հոկտեմբերին՝ 9 տարվա սպասումից հետո, Հայաստանի արդարադատության նախարարությունը վերջապես գրանցել է «Եհովայի վկաներին»: Այդուհանդերձ նշվում է, որ չնայած ԵԽ-ի առջեւ Հայաստանի ստանձնած պարտավորություններին՝ «պարտադիր զինվորական ծառայության հակառակորդները շարունակվել են բանտարկվել»: 2004-ին 1-2 տարվա ազատազրկման է դատապարտվել 13 մարդ («Եհովայի վկաներից»)՝ զինվորական ծառայությունից հրաժարվելու համար: Եվս մեկը տուգանվել էր, իսկ 11-ը ազատ էին արձակվել պայմանականորեն: Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2005
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031