Լրահոս
Օրվա լրահոսը

ԸՆԴԴԵՄ ՏՈՏԱԼԻՏԱՐ ԱՂԱՆԴՆԵՐԻ

Մայիս 26,2005 00:00

«Հայաստանում
յուրաքանչյուր տարի ավելանում է տոտալիտար աղանդների եւ դրանց հետեւորդների թիվը,
ինչը պայմանավորել է վերջին 10 տարում ինքնասպանությունների թվի 10 անգամ աճ»,- հայտարարել
է Քայքայիչ պաշտամունքներից տուժածների վերականգնման կենտրոնի ղեկավար Ալեքսանդր
Ամարյանը՝ «Արմինֆոյի» թղթակցի հետ զրույցում: Ա. Ամարյանի խոսքով, Հայաստանում
գործում են այնպիսի հայտնի տոտալիտար աղանդներ, ինչպես «Նոր սերունդ», «Քրիստոսի
եկեղեցու» բոստոնյան ճյուղը, «Վեդիական կենտրոն մահարիշի», («Տրանսցենդենտալ մեդիտացիա»),
«Ընտանիքների դաշնություն՝ հանուն խաղաղության եւ միասնության ողջ աշխարհում» (Մունի
աղանդ), «Գոյատեւում» («Դիանետիկա» կամ սաենտոլոգներ), իրենց մասին հայտարարել են
նաեւ սատանիսները: Անցած տարի գրանցված «Եհովայի վկաներին»
Ա. Ամարյանը նույնպես դասում է տոտալիտար աղանդների շարքում: «Մենք գործ ունենք «անդամահատված»
հոգիների հետ, քանի որ տոտալիտար աղանդների զոհերը ամբողջովին կտրված են իրենց հարազատներից,
շրջապատից, հասարակությունից»,- նշել է նա՝ ավելացնելով, որ Հայաստանը չի պատրաստում
այդ ոլորտում մասնագիտացող հոգեբանների, իրավաբանների եւ լրագրողների: Կրթությամբ
իրավաբան Ալեքսանդր Ամարյանը հանրապետության իշխանություններին կոչ է արել ուշադրություն
դարձնել Եվրախորհրդի կողմից փորձաքննությունների հիման վրա կազմված տոտալիտար աղանդների
ցուցակին եւ կատարել ԶԼՄ-ներում այդ կազմակերպություններին մերկացնող քարոզչության
եւ տուժածների իրավական պաշտպանության առնչությամբ Բրյուսելի հանձնարարականները:
«Հայաստանում տոտալիտար աղանդի դատական հետապնդման միակ դեպքը՝ սատանիսների նկատմամբ
դատավարությունը, ցավոք, պայմանավորված էր ոչ թե մարդու իրավունքների խախտմամբ, այլ
ծիսական սպանությամբ»,- հաղորդեց Ա. Ամարյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել