Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞Վ

Մայիս 25,2005 00:00

Ո՞Վ Է ՎԱԽԵՆՈՒՄ ԱԼԵՔՍԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՑ Խորհրդարանը գրեթե դատարկ դահլիճում երեկ ունկնդրեց Հանրային հեռուստաընկերության խորհրդի հաղորդումը: Ալեքսան Հարությունյանին հարցեր չտրվեցին։ Այս կապակցությամբ «Ազատություն» ռ/կ-ի թղթակիցը հետաքրքրվեց՝ արդյոք հարցեր չտալու պատճառն ա՞յն է, որ վախենում են Ալեքսան Հարությունյանից։ «Ինձնից ոչ ոք չի վախենում»,- եղավ պատասխանը: Պատգամավոր Մանուկ Գասպարյանը իր հարցն ուղղեց հարակից զեկուցող, ԱԺ մշակույթի եւ երիտասարդության հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Ռուբեն Հովսեփյանին, թե ինչո՞ւ են հանրայինի եթերից հեռարձակվում սպիրտային խմիչքի քողարկված գովազդներ, կամ ինչո՞ւ է ընդդիմադիր որոշ գործիչների մասին Հանրային հեռուստաընկերությունը հեգնանքով արտահայտվում. «Երբ խոսքը Արտաշես Գեղամյանի կամ Ստեփան Դեմիրճյանի մասին է, հաղորդավարները կարծես ձեռ են առնում»: Լրագրողները Ալեքսան Հարությունյանից չէին վախենում, բավականին շատ հարցեր տվեցին նրան: Մասնավորապես, հետաքրքրվեցինք՝ կիսո՞ւմ է պարոն Հարությունյանը Մանուկ Գասպարյանի կարծիքը. «Այդ եւ շատ այլ հարցեր կան, որոնց հետ ես հիմնականում համաձայն եմ, բայց ես ասացի, որ Հանրային հեռուստատեսություն դառնալու գործընթացը մեկ օրվա, մեկ տարվա գործ չէ, եւ, ի վերջո, տասնյակ տարիների պետական, սովետական հեռուստատեսության վատ ավանդույթներ կան, եւ մինչեւ եվրոպական իմաստով հանրային դառնալը՝ դեռ ճանապարհ կա, որ մենք պետք է անցնենք, փորձում ենք ավելի արագ անցնել, քան հնարավոր է»: Իսկ հանրայինը կկարողանա՞ ապահովել ԸՕ-ի նոր պահանջներն այն մասին, որ ընտրությունների ժամանակ բոլոր թեկնածուներին պետք է հատկացվի հավասար եթերաժամ: «Մինչ ընտրությունները դեռ շատ ժամանակ կա. եթե այդ ժամանակ ես լինեմ խորհրդի նախագահը, այո, կկարողանամ ապահովել»: Մ. Ե.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել