Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐ

Մայիս 24,2005 00:00

ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐ ԴՐՍԻՑ «Ինթերնեյշնլ Կրիզիս Գրուփ» («Միջազգային ճգնաժամային խումբ») կազմակերպությունը տպագրել է իր այս տարվա հաշվետվությունը, որում մասնավորապես նշված է Հայաստանի քաղաքական դաշտի վերլուծությունը եւ որոշ գնահատականներ ԵՆ տրված քաղաքական եւ պետական այրերին: ՀՀ նախագահը բնորոշվում է այսպես. «Քոչարյանը համարվում է օտար՝ Հայաստանում: Նախնական դիմադրության հանդիպելով հայաստանցիների կողմից՝ նա ամրապնդել է իր իշխանությունը՝ ջարդելով նախկինը եւ ղարաբաղաբնակ իր աջակիցներին առանցքային պաշտոններ տալով: Նա հենվում է ղարաբաղյան կլանի վրա: Նրա ժամկետը լրանում է 2008-ին, եւ մինչ այժմ նա չի ընտրել իր իրավահաջորդին»: Քոչարյանի շրջապատը բնութագրվում է այսպես. «Սերժ Սարգսյան: Քոչարյանի ընկերը, ղարաբաղցի: Մեծ ազդեցություն ունի քաղաքական եւ տնտեսական դաշտում, նույնիսկ կրկնօրինակում է նախագահի իշխանությունը: Նա եւ Քոչարյանը կարող են չհամաձայնել որոշակի հարցերի շուրջ, բայց՝ խիստ իրար կարիք ունեն»: Ասվում է նաեւ. «Քոչարյանը հայտարարել է, որ իր կուսակցությունը իր ժողովուրդն է, բայց հենվում է կոալիցիոն կառավարության վրա»: Կոալիցիայի երեք քաղաքական ուժերը բնորոշված են հետեւյալ կերպ. «Հանրապետականը բաղկացած է նախկին ֆունկցիոներներից, ապավինում է ուժեղին, վախենում են, որ Քոչարյանը կվերսկսի կոնֆլիկտը Ադրբեջանի հետ եւ որպես հետեւանք՝ նրա իշխանությունը կթուլանա: Եթե Քոչարյանը թուլանա, կարող են միանալ ընդդիմությանը»: ՕԵԿ-Ը բնորոշված է որպես Արթուր Բաղդասարյանի կուսակցություն, իսկ վերջինս «երիտասարդ է եւ սիրված Արեւմուտքում, մասնավորապես Ֆրանսիայում, կարող է համաձայնեցված թեկնածու դառնալ Քոչարյանին հաջորդելու»: Դաշնակցության մասին գրված է շատ ավելի երկար՝ վերջինիս կենսագրությանը համապատասխան. «Ազգայնական են, մտերիմ ղարաբաղյան կլանի հետ: Նրանց միավորում է հակաթուրքական դիրքորոշումը»: Ապրիլյան դեպքերի մասին գրված է. «Ապրիլյան դեպքերից հետո բոլորը սպասում էին կոալիցիայի մասնատմանը: Միակ պատճառը, որ դա չկատարվեց, իշխանության ղեկի մոտ մնալու գայթակղությունն էր»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել