Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵՐ ԹԱՂԱՊԵՏՆ ԱՄԵՆԱԼԱՎՆ Է

Մայիս 24,2005 00:00

Մալաթիա-Սեբաստիա համայնքի ղեկավար Աղվան
Գրիգորյանի շնորհիվ 24 մանկապարտեզից եւ ոչ մեկը չի վաճառվել: Մալաթիա-Սեբաստիա
համայնքի ղեկավար Աղվան Գրիգորյանը հայտնի է որպես գործունյա, նախաձեռնող, մանուկների
աշխարհին նվիրված, համայնքի հոգսերով ապրող մարդ: Պատահական չէ, որ նրա գործունեության
յուրաքանչյուր տարին նոր էջ է բացում համայնքի կյանքում: Մենք բազմիցս ականատեսն
ու կրողն ենք դառնում Աղվան Գրիգորյանի կողմից համայնքը շենացնող նախաձեռնություններին,
որոնց թիվը վերջերս համալրվեց նոր իրողությամբ՝ Ա-2 թաղամասում կանաչ գոտի՝’ «Մայրության»
այգի հիմնելու իրադարձությամբ: Ակնհայտ է, որ այս զբոսայգին դարձել է փոքրիկների
եւ մեծերի հանգստի յուրօրինակ օրրան: Սա համայնքի ազգաբնակչության առողջ կենսակերպի
հոգածության յուրատեսակ արգասիք է: Ինչպես ժողովրդական իմաստնությունն է ասում.
«Եթե ուզում ես իմաստալից ապրել, պետք է հայրենի հողում ծառ տնկես, շենք կառուցես
եւ փոխանցես հետագա սերունդներին»: Այս կարգախոսով է առաջնորդվում մեր թաղապետը:
Համայնքի մանկության պարտեզները այս տարիներին ավելի ծաղկեցին ու բարգավաճեցին՝’
երեխաների թվի ընդլայնում, լրացուցիչ հաստիքների տրամադրում, աշխատավարձի բարձրացում,
լայն համագործակցություն միջազգային եւ հասարակական կազմակերպությունների հետ: Նշենք
թեկուզ մեր մանկապարտեզի օրինակով. թաղապետ Աղվան Գրիգորյանի եւ նրա աշխատակազմի
ջանքերի շնորհիվ էր, որ իրականացվեցին ոռոգման ցանցի վերագործարկում, լոկալ ջեռուցման
համակարգի կառուցում, նյութատեխնիկական բազայի հարստացում, բարեկարգման ու կանաչապատման
աշխատանքներ: Ի դեպ, մանկապարտեզում, շնորհիվ ստեղծված բարենպաստ պայմանների, այս
ուսումնական տարում երեխաների համակազմը 160- ից հասել է 250- ի: Հուրախություն մեր
սաների, կոլեկտիվի եւ համայնքի միասնական ջանքերով «Փրկեք երեխաներին» միջազգային
կազմակերպության Համայնքային ինքնաջակցման դրամաշնորհային ծրագրում թիվ 276 համալիր
մանկապարտեզը մասնակցեց մրցույթին եւ շահեց կապիտալ վերանորոգման դրամաշնորհ: Այս
գործում մեծ է թաղապետարանի ներդրումը: Վերանորոգման աշխատանքները կսկսվեն
ամռանը: Որպես աշխատուժ կներգրավվեն համայնքի բնակիչները, ծնողական համայնքի անդամները:
Այնպես որ, նոր ուսումնական տարում երեխաներն իրենց առօրյան, ուսուցումը եւ դաստիարակությունը
կանցկացնեն բարեկեցիկ, նորոգված, ժամանակակից, կահավորված կրթօջախում: Ծնողական
համայնքը, մանկավարժական կոլեկտիվը մեծ վստահություն ու հավատ ունեն համայնքի ղեկավար
Աղվան Գրիգորյանի գործունեության հանդեպ եւ մաղթում են նրան համայնքում ստեղծելու
եւ կերտելու առաքելության եւս նոր տարիներ, համայնքային կյանքի բարեկեցության նոր
էջեր: ՆՈՒՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆR

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել