Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ՆԱԵՎ ՎԱՐՈՐԴ Է

Մայիս 20,2005 00:00

ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ
ՆԱԵՎ ՎԱՐՈՐԴ Է Վարորդներ-ոստիկաններ հարաբերություններին առնչվող
օրենքը մեր պատգամավորներին ավելի սրտամոտ է, քան շատ ավելի կարեւոր այլ օրենքներ:
«Ընտրական օրենսգիրքը» օրենսդիրները քննարկեցին մոտ 1 ժամում, իսկ «Վարչական իրավախախտումների
վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի
նախագիծը երեկ քննարկվեց գրեթե ամբողջ օրվա ընթացքում: Իսկ այն ընդամենը Ճանապարհային
երթեւեկության եւ մեքենաների շահագործման կանոնների խախտման համար նախատեսված տուգանքների
չափերի հստակեցման մասին էր: ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը նկատեց, որ քննարկվող
օրինագիծը առնչվում է հենց այն համակարգին, որտեղ կոռուպցիան լուրջ չափերի է հասնում.
«Նախարարի ելույթից տպավորություն էր ստեղծվել, թե ո՛չ դատարաններում կաշառակերություն
կա, ո՛չ էլ պետավտոտեսչության համակարգում: Կա, եւ դրա դեմ մենք պետք է պայքարենք:
Ինձ այդ տեսուչները չեն անհանգստացնում, նրանք չեն կարող կանգնեցնել իմ մեքենան:
Բայց ես իմ մասին չեմ խոսում»: Ասվեց, որ պետք է ստեղծել այնպիսի օրենք, որն ավտոտեսուչին
իրավունք կտա պատժել ոչ միայն «Մոսկվիչի» կամ «ժիգուլու», այլեւ՝ «Ջիպերի» եւ «Համմերների»
վարորդներին: Օրինագծի 20-րդ հոդվածում գրված է, որ վարորդը իրավունք ունի տուգանքը
վճարել տեղում: Ոմանք դա հասկացել էին, որ ոստիկանը կարող է ստիպել տեղում վճարել
տուգանքը: Իսկ սա, ըստ ԱԺ նախագահի, նշանակում է կաշառակերության խթանում: Օրինագծին
դեմ էին խոսում ՕԵԿ-ականները, կարծիք հայտնելուց չէր խուսափում նաեւ ՄԱԿ-ը, իսկ ՀՅԴ-ն,
ՀՀԿ-ն, «Ժողպատգամավորը» չէին մասնակցում քննարկումներին: ՀՀԿ խմբակցության ղեկավար
Գալուստ Սահակյանի եզրափակիչ խոսքում միայն երեւաց «Հանրապետականի» կարծիքը: Պարոն
Սահակյանը նկատեց, որ ՕԵԿ-ը եւս կառավարության անդամ է եւ կարող էր կառավարության
հետ քննարկումներում ասել իր կարծիքը. «Ես երբեք չզգացի, որ ԱԺ նախագահը փորձ է անում
ձախողել օրինագիծը: Որովհետեւ ԱԺ նախագահը կոալիցիոն ծավալների մեջ ամենաառաջավոր
դիրքերում է, կասեի՝ լիդերներից մեկը, եւ կարող էր այս նախագիծը կառավարության հետ
այնպես անել, որ չմտներ օրակարգ: Որովհետեւ հիմա Սադոյանի ռադիոլսողները մտածում
են, ասում են՝ այ ընկեր կոալիցիա, դուք բերում եք, դուք քննադատում եք, դուք փչացնում
եք, գցում եք էն կողմ»: Քվեարկությունը տեղի կունենա այսօր: Ըստ ամենայնի՝ ՕԵԿ-ից
բացի, մնացած բոլորը կողմ կքվեարկեն օրինագծին: Մ. ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել