Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՏՎԵՐԸ

Մայիս 19,2005 00:00

ՍՏՎԵՐԸ ԱՎԵԼԱՑԵԼ Է,ԻՍԿ ՊԱՂՊԱՂԱԿԸ՝ ՊԱԿԱՍԵԼ Երեկ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի տեղակալ Պավել Ղալթաղչյանը ասուլիս էր հրավիրել՝ ներկայացնելու կաթնամթերքի եւ մսամթերքի շուկաներում կատարված ուսումնասիրությունների արդյունքները: Փոխնախագահին խիստ զարմացրել էր տնտեսվարողների փաստաթղթերում ձեւակերպված իրացման ծավալները եւ կասկած ուներ, որ նրանք արտադրության իրական ծավալները թաքցնում են: Նա համեմատեց 1990 եւ 2004 թվականներին արտադրված պաղպաղակի ծավալները: 1990-ին արտադրվել է մոտ 10 հազար տոննա պաղպաղակ: 2004-ին, ըստ պաղպաղակ արտադրող ընկերությունների տրամադրած տվյալների՝ 1300 տոննա: Պաղպաղակի շուկայի վերաբերյալ հանձնաժողովը լրացուցիչ որոշում է կայացրել. այսուհետեւ տնտեսվարողներից կպահանջվի տեղեկատվություն ոչ միայն իրացման ծավալների, այլեւ նրանց արտադրական եւ իրացման հզորությունների վերաբերյալ՝ ավտոմեքենաների, սառնարանների քանակի ու տարողության, ինչպես նաեւ ապրանքափոխադրման ուղերթների քանակի: Հանձնաժողովը պատժել է կաթնամթերք եւ մսամթերք արտադրող ութ ընկերության: Նաեւ պատժվել են հեղուկ գազի ներկրմամբ զբաղվող երեք ընկերություններ, երեքն էլ՝ Սյունիքի մարզից: Մեկը «Կոպիտառ» ՍՊԸ-ն է, երկուսը անհատ ձեռներեցներ են՝ Արտավազդ Թանգյանը եւ Հովիկ Մարտիրոսյանը: 2004-ի տվյալներով, պաղպաղակի, թթվասերի եւ կարագի շուկաներում գերիշխող դիրք են զբաղեցրել «Շանթ Պլյուս», «Աշտարակ Կաթ» եւ «Ֆլիտֆուդ» ընկերությունները: Ըստ հանձնաժողովի փոխնախագահի, օրենսդրական վերջին փոփոխություններն առավել խիստ պատժամիջոցներ են սահմանում անբարեխիղճ մրցակցողների համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2005
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031