Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԳՆ-ՈՒՄ

Մայիս 19,2005 00:00

ԱԳՆ-ՈՒՄ ԻՆՏԵՐՆԵՏ ՉԵ՞Ն ԲԱՑՈՒՄ Մայիսի 16-ի երեկոյան որոշ ԶԼՄ-ների, այդ թվում՝ «gazeta.ru»-ի եւ «Ազատություն» ռադիոկայանի տարածած տեղեկությունը, թե Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է «ղարաբաղյան բանակի կողմից վերահսկվող 7 շրջանների վերադարձմանը հայկական կողմի համաձայնության մասին», իրարանցում առաջացրեց հայկական ինտերնետային հանրության շրջանում: ArmenianHouse.org-ի, AKB Forums ընկերակցության, Hayastan. com, Havatamk.arakel.ru եւ Open Armenia ֆորումների ղեկավարներն այդ առնչությամբ հանդես եկան համատեղ հայտարարությամբ։ Ֆորումներից մեկում առաջարկվում էր հաջորդ օրը զանգահարել Հայաստանի ԱԳՆ կամ երկրի նախագահի աշխատակազմ եւ փորձել որեւէ տեղեկություն ստանալ կատարվածի մասին: Նախաձեռնությանը միացան հայկական մյուս խոշոր ֆորումները: Սակայն որեւէ բան իմանալու բոլոր փորձերը ձախողվեցին: Նախագահի աշխատակազմում պատասխանել էին, թե առայժմ ոչ մի մեկնաբանություն տալ չեն կարող: ԱԳՆ-ում ընդհանրապես զարմացել էին՝ լսելով Մամեդյարովի հայտարարության մասին, եւ հարցրել էին. «Իսկ որտե՞ղ է այդ մասին գրված»: «Գազետա.ռու»-ում»,- պատասխանել էին նրանց: «Իսկ դա ինչպե՞ս է գրվում, ռուսակա՞ն տառերով, թե՞ լատինական»: Այնուհետեւ Հայաստանի ԱԳՆ-ում խոստացել էին պարզել հարցը եւ, եթե անհրաժեշտ համարեն, հանդես գալ պատասխան հայտարարությամբ՝ երկու օրվա ընթացքում: «Մեր իշխանությունները պետք է հասկանան, որ ղարաբաղյան հարցը գտնվել եւ գտնվում է երկրի քաղաքացիների ուշադրության կենտրոնում, եւ նման անփութությունն անթույլատրելի է: Նման բացթողումներն այն ամենում, ինչ վերաբերում է այդ հարցին, ուղիղ ճանապարհ է դեպի վաղաժամկետ ընտրություններ. այսպիսին է շատերի արձագանքը, որոնց շրջանում քիչ չեն Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները»,- ասվում է հայտարարության մեջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2005
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031