Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՏՎԵՐԸ ԱՎԵԼԱՑԵԼ Է,ԻՍԿ ՊԱՂՊԱՂԱԿԸ՝ ՊԱԿԱՍԵԼ

Մայիս 19,2005 00:00

ՍՏՎԵՐԸ
ԱՎԵԼԱՑԵԼ Է,ԻՍԿ ՊԱՂՊԱՂԱԿԸ՝ ՊԱԿԱՍԵԼ Երեկ Տնտեսական մրցակցության
պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի տեղակալ Պավել Ղալթաղչյանը ասուլիս
էր հրավիրել՝ ներկայացնելու կաթնամթերքի եւ մսամթերքի շուկաներում կատարված ուսումնասիրությունների
արդյունքները: Փոխնախագահին խիստ զարմացրել էր տնտեսվարողների փաստաթղթերում ձեւակերպված
իրացման ծավալները եւ կասկած ուներ, որ նրանք արտադրության իրական ծավալները թաքցնում
են: Նա համեմատեց 1990 եւ 2004 թվականներին արտադրված պաղպաղակի ծավալները: 1990-ին
արտադրվել է մոտ 10 հազար տոննա պաղպաղակ: 2004-ին, ըստ պաղպաղակ արտադրող
ընկերությունների տրամադրած տվյալների՝ 1300 տոննա: Պաղպաղակի շուկայի վերաբերյալ
հանձնաժողովը լրացուցիչ որոշում է կայացրել. այսուհետեւ տնտեսվարողներից կպահանջվի
տեղեկատվություն ոչ միայն իրացման ծավալների, այլեւ նրանց արտադրական եւ իրացման
հզորությունների վերաբերյալ՝ ավտոմեքենաների, սառնարանների քանակի ու տարողության,
ինչպես նաեւ ապրանքափոխադրման ուղերթների քանակի: Հանձնաժողովը պատժել է կաթնամթերք
եւ մսամթերք արտադրող ութ ընկերության: Նաեւ պատժվել են հեղուկ գազի ներկրմամբ զբաղվող
երեք ընկերություններ, երեքն էլ՝ Սյունիքի մարզից: Մեկը «Կոպիտառ» ՍՊԸ-ն է, երկուսը
անհատ ձեռներեցներ են՝ Արտավազդ Թանգյանը եւ Հովիկ Մարտիրոսյանը: 2004-ի
տվյալներով, պաղպաղակի, թթվասերի եւ կարագի շուկաներում գերիշխող դիրք են զբաղեցրել
«Շանթ Պլյուս», «Աշտարակ Կաթ» եւ «Ֆլիտֆուդ» ընկերությունները: Ըստ հանձնաժողովի
փոխնախագահի, օրենսդրական վերջին փոփոխություններն առավել խիստ պատժամիջոցներ են
սահմանում անբարեխիղճ մրցակցողների համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել