Լրահոս
Օրվա լրահոսը

Չգայթակղվենք «փրկիչներով»

Մայիս 19,2005 00:00

Մալաթիա-Սեբաստիա
համայնքի զոհված ազատամարտիկների ընտանիքները հունիսի 5-ին կայանալիք ընտրություններում
իրենց ձայնը տալու են թաղապետի թեկնածու Աղվան Գրիգորյանին: Տասը տարի է վերոհիշյալ
ընտանիքների՝ հիմնականում սոցիալական, առողջապահական եւ կրթական խնդիրներով առնչվել
եմ թե’ նախկին թաղապետ, լուսահոգի Վահան Զատիկյանի, թե’ ներկայիս՝ թաղապետ Աղվան
Գրիգորյանի հետ, եւ երբեք չեմ մերժվել: Նշեմ, որ հարյուրից ավելի անապահով ընտանիքներ
այսօր էլ կցված են համայնքում գործող տարբեր օբյեկտների եւ յուրաքանչյուր ամիս ստանում
են հինգ հազարական դրամ: Մենք գիտակցում ենք, որ շատ հարցեր թաղապետի իրավասություններից
դուրս են, սակայն թե ինչքա՜ն վիրահատությունների, դեղորայքային օգնությունների եւ
ուսման վարձավճարների հետ կապված խնդիրներ է լուծել պարոն Գրիգորյանը՝ անհաշվելի
են: Հարգելով մեր թաղապետի սկզբունքները՝ այն է. «Բարեգործությունը հոգու պարտք է
եւ դրա մասին չի կարելի բարձրաձայնել», չեմ թվարկում, միայն ասեմ, որ Աղվան Գրիգորյանը
բարեգործ է իր բնույթով, մասնավորապես՝ պատերազմի վետերանների, հաշմանդամ ու անկարող
երեխաների, «Հաղթանակի ծերանոցի» տարեցների համար: Իսկ մեր տղաների հիշատակի օրերի
բոլոր միջոցառումների, Բերձոր-Շուշի-Ստեփանակերտ ամենամյա ուխտագնացության, Երեխաների
միջազգային օրվա եւ ամառային ճամբարներում նրանց հանգստի կազմակերպման, Եռաբլուրում
բոլոր արարողությունների նյութական, ֆինանսական, բարոյական աջակցությունն ու օգնությունը
մեր թաղապետինն է: Չտեսնել համայնքում տարվող լայնածավալ բարեկարգման աշխատանքները,
նշանակում է առնվազն կույր լինել: Սակայն այսօր ինձ այլ բան է հուզում՝ երեսպաշտությունը:
Մեկ ամիս առաջ Մալաթիա-Սեբաստիան դասվում էր լավագույն համայնքների շարքը, իսկ հիմա,
երբ համայնքում հունիսի 5-ին սպասվում է տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություն,
հայտնվել են նոր «փրկիչներ», որոնք, դռնեդուռ ընկած, մարդկանց հավատացնում են, թե
ինչքա՜ն ծանր է համայնքի սոցիալական վիճակը: Ասացեք, խնդրեմ, Երեւանի մյուս համայնքներում
սոցիալական վիճակը լավ է, Մալաթիա-Սեբաստիայում վա՞տ, կամ՝ կա՞ ավելի մշակութային
համայնք, քան մերն է: Մշակութային միջոցառումները մեզ մոտ այնքա՜ն շատ են, որ դրսի
բեմի անհրաժեշտություն առաջացավ, որտեղ անց են կացվում համայնքի մեծամասշտաբ միջոցառումները:
Ես կոչ եմ անում մեր համայնքի ընտրողներին՝ չգայթակղվել ցուցադրական հոգածությամբ:
Գնահատենք մեր ունեցածը եւ ընտրենք գործը: Իսկ գործը՝ գործող թաղապետ Աղվան Գրիգորյանինն
է: Լինելով հիշյալ կազմակերպությունների նախագահ, լիազորված եմ հայտարարել,
որ մենք հունիսի 5-ին միաձայն ընտրելու ենք Աղվան Գրիգորյանին: ԱՆԱՀԻՏ
ՍԱՐԳՍՅԱՆ R

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել