Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ

Մայիս 17,2005 00:00

ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԽԱՂԵՐ՝ ՄԻՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ԴԱՇՏՈՒՄ Մայիսի 10-ին մայրաքաղաքի «Դինամո» մարզադահլիճում մեկնարկել է Հայաստանում արտասահմանյան դեսպանատների եւ դիվանագիտական ներկայացուցչությունների թիմերի մինի ֆուտբոլի ավանդական հինգերորդ մրցաշարը՝ «Քաղաքակրթությունների երկխոսություն» գավաթի համար: Այն կազմակերպել է արտասահմանյան թղթակիցների ասոցիացիան: Այս մրցաշարին մասնակցում են 8 թիմեր, որոնք սկզբում երկու խմբերում շրջանաձեւ կարգով որոշեցին երկուական լավագույններին, որոնք էլ հետագայում պայքարը կշարունակեն կիսաեզրափակիչում ու եզրափակիչում: Վիճակահանությամբ «A» խմբում ընդգրկվել են «Ավերս Վեստ» ընկերության, «Կիլիկիա» գարեջրի գործարանի, «Կենտրոն» համայնքի թիմերը եւ Հայաստանի ժուռնալիստների հավաքականը, «B» խմբում՝ Գերմանիայի, Իտալիայի դեսպանատները, Ռուսաստանի սահմանապահ զորքերի եւ ՄԱԿ-ի թիմերը: Գլխավոր մրցանակից բացի, գավաթներ կհանձնվեն 2-րդ եւ 3-րդ տեղերը գրավող թիմերին, հուշանվերներ՝ լավագույն ռմբարկուին, դարպասապահին եւ խաղացողին: Բացման արարողության ժամանակ մասնակիցներին ողջունեց Հայաստանի վետերան ֆուտբոլիստների թիմի ղեկավար, ՀՀ վաստակավոր մարզիչ Սեմյոն Իսրայելյանը: Մեկնարկային տուրում գրանցվեցին այսպիսի արդյունքներ. Գերմանիա-Ռուսաստան՝ 7:1, ՄԱԿ-Իտալիա՝ 5:4, «Կիլիկիա»-«Կենտրոն»՝ 3:3, «Լրագրողներ»-«Ավերս»՝ 8:3, 2-րդ տուր. Իտալիա-Գերմանիա՝ 1:4, ՄԱԿ-Ռուսաստան՝ 7:2, «Կենտրոն»-«Ավերս Վեստ»՝ 4:3, ՀԺՀ-«Կիլիկիա»՝ 0:1, 3-րդ տուր. Ռուսաստան-Իտալիա՝ 9:2, Գերմանիա-ՄԱԿ՝ 2:3, «Կենտրոն»-ՀԺՀ՝ 4:3, «Ավերս Վեստ» -«Կիլիկիա»՝ 2:1: Այսպիսով, երեք տուրերի արդյունքով կիսաեզրափակիչ են մտել եւ այսօր մայիսի 19-ին կայանալիք վճռորոշ հանդիպմանը մասնակցելու իրավունքի համար պայքարելու են «Կենտրոն»-Գերմանիա, ՄԱԿ-«Ավերս Վեստ» թիմերը: Նույն օրը այս զույգերում ձախողվածները մրցապայքարի մեջ կներգրավվեն երրորդ մրցանակակրին որոշելու համար: Մրցաշարի ավարտին կկազմվի խորհրդանշական հավաքական, որը մեծ խաղադաշտում ուժերը կչափի Հայաստանի վետերանների հավաքականի հետ: ՏԻԳՐԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆմրցաշարի կազմկոմիտեի նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել