Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀՐԱԶԴԱՆԻ

Մայիս 17,2005 00:00

ՀՐԱԶԴԱՆԻ ԿԻՐՃԸ ՈՉ ԹԵ ԲԱՐԵԿԱՐԳՎՈՒՄ Է, ԱՅԼ՝ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՎՈՒՄ Իսկ բարեկարգման համար այս տարի նախատեսված աշխատանքները դեռեւս ակնառու չեն, դրա համար բյուջեից հատկացված 476 մլն դրամ գումարի թեկուզեւ մասնակի ծախսը՝ նույնպես, թեպետ անցել է 4,5 ամիս: Քաղաքապետարանի տարբեր պաշտոնյաներ պարբերաբար նշում են կառույցներից շատերի ապօրինության մասին, իսկ մինչ դրանց հարցը կլուծվի՝ ի հայտ են գալիս նորերը: Կիեւյան կամրջին հարող տարածքում նույնպես շինարարություն է՝ այստեղ էլ «Պրինցեսա Մարիանայի» եւ «Գեղամա» ռեստորանային համալիրների սեփականատերերը լայնացրել են գետի հունը եւ վրան կառուցում են ավտոկայանատեղի: Ինչպես պարզեցինք, 130 մետր երկարությամբ գետը 6 մետր լայնացնելու աշխատանքը կատարվել է գործարարների ֆինանսներով: Այնինչ այդ աշխատանքի կատարումը (ոչ կանգառի կառուցումը) նույնպես կիրճի բարեկարգման եւ համապատասխան ֆինանսավորման մեջ էր: Կամրջակի այս հատվածը դեռեւս պահպանել է իր կուսական վիճակը՝ ծառերով ու թփերով, բնական էկոհամակարգով: Գետը՝ շուռ եկած ծառերից ազատելը նույնպես բարեկարգման ծրագրի «ատրիբուտներից» է, ինչպես նաեւ գետի հունը նստվածքներից մաքրելը, հենապատերի կառուցումը, ինչը որեւէ հատվածում չտեսանք: Իսկ կամրջակի մյուս կողմում, նախկին «Փարվանա» փոքրիկ ռեստորանի տեղում, այս գարնանից սկսվել է ահռելի մի շինարարություն, ինչի համար վերացրել է գետեզրի կանաչ գոտին: Երեք օր առաջ՝ գիշերը, ըստ մեր տեղեկության, այստեղից ցած է գլորվել մի մեքենա. վարորդին ու մեքենան շուտ տեղափոխել են, հետքերն էլ վերացրել:Հետեւելով կիրճի «բարեկարգման» աշխատանքներին, սարսափելի է պատկերացնել, թե 1-2 տարի հետո ինչ տեսք կստանա հատուկ պահպանության գոտի համարվող Հրազդանի ձորը: Գետը կվերածվի անթուփ-անծառ, բետոնե հենասյուներով լցված եւ շինությունների տակով թաքուն սլացող ջրի հոսքի: Մինչդեռ դարեր շարունակ այն եղել է քաղաքամերձ հանգստի բնական գոտի՝ բոլորին մատչելի, բոլորին սիրելի: èàô¼²Ü ²ðÞ²ÎÚ²Ü

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել