Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԽԱՂԵՐ՝ ՄԻՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ԴԱՇՏՈՒՄ

Մայիս 17,2005 00:00

Մայիսի 10-ին մայրաքաղաքի «Դինամո»
մարզադահլիճում մեկնարկել է Հայաստանում արտասահմանյան դեսպանատների եւ դիվանագիտական
ներկայացուցչությունների թիմերի մինի ֆուտբոլի ավանդական հինգերորդ մրցաշարը՝ «Քաղաքակրթությունների
երկխոսություն» գավաթի համար: Այն կազմակերպել է արտասահմանյան թղթակիցների
ասոցիացիան: Այս մրցաշարին մասնակցում են 8 թիմեր, որոնք սկզբում երկու խմբերում
շրջանաձեւ կարգով որոշեցին երկուական լավագույններին, որոնք էլ հետագայում պայքարը
կշարունակեն կիսաեզրափակիչում ու եզրափակիչում: Վիճակահանությամբ «A» խմբում ընդգրկվել
են «Ավերս Վեստ» ընկերության, «Կիլիկիա» գարեջրի գործարանի, «Կենտրոն» համայնքի թիմերը
եւ Հայաստանի ժուռնալիստների հավաքականը, «B» խմբում՝ Գերմանիայի, Իտալիայի դեսպանատները,
Ռուսաստանի սահմանապահ զորքերի եւ ՄԱԿ-ի թիմերը: Գլխավոր մրցանակից բացի, գավաթներ
կհանձնվեն 2-րդ եւ 3-րդ տեղերը գրավող թիմերին, հուշանվերներ՝ լավագույն ռմբարկուին,
դարպասապահին եւ խաղացողին: Բացման արարողության ժամանակ մասնակիցներին ողջունեց
Հայաստանի վետերան ֆուտբոլիստների թիմի ղեկավար, ՀՀ վաստակավոր մարզիչ Սեմյոն Իսրայելյանը:
Մեկնարկային տուրում գրանցվեցին այսպիսի արդյունքներ. Գերմանիա-Ռուսաստան՝
7:1, ՄԱԿ-Իտալիա՝ 5:4, «Կիլիկիա»-«Կենտրոն»՝ 3:3, «Լրագրողներ»-«Ավերս»՝ 8:3, 2-րդ
տուր. Իտալիա-Գերմանիա՝ 1:4, ՄԱԿ-Ռուսաստան՝ 7:2, «Կենտրոն»-«Ավերս Վեստ»՝ 4:3, ՀԺՀ-«Կիլիկիա»՝
0:1, 3-րդ տուր. Ռուսաստան-Իտալիա՝ 9:2, Գերմանիա-ՄԱԿ՝ 2:3, «Կենտրոն»-ՀԺՀ՝ 4:3,
«Ավերս Վեստ» -«Կիլիկիա»՝ 2:1: Այսպիսով, երեք տուրերի արդյունքով կիսաեզրափակիչ
են մտել եւ այսօր մայիսի 19-ին կայանալիք վճռորոշ հանդիպմանը մասնակցելու իրավունքի
համար պայքարելու են «Կենտրոն»-Գերմանիա, ՄԱԿ-«Ավերս Վեստ» թիմերը: Նույն օրը այս
զույգերում ձախողվածները մրցապայքարի մեջ կներգրավվեն երրորդ մրցանակակրին որոշելու
համար: Մրցաշարի ավարտին կկազմվի խորհրդանշական հավաքական, որը մեծ խաղադաշտում
ուժերը կչափի Հայաստանի վետերանների հավաքականի հետ: ՏԻԳՐԱՆ
ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆմրցաշարի կազմկոմիտեի նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել