Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀՐԱԶԴԱՆԻ ԿԻՐՃԸ ՈՉ ԹԵ ԲԱՐԵԿԱՐԳՎՈՒՄ Է, ԱՅԼ՝ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՎՈՒՄ

Մայիս 17,2005 00:00

Իսկ բարեկարգման
համար այս տարի նախատեսված աշխատանքները դեռեւս ակնառու չեն, դրա համար բյուջեից
հատկացված 476 մլն դրամ գումարի թեկուզեւ մասնակի ծախսը՝ նույնպես, թեպետ անցել է
4,5 ամիս: Քաղաքապետարանի
տարբեր պաշտոնյաներ պարբերաբար նշում են կառույցներից շատերի ապօրինության մասին,
իսկ մինչ դրանց հարցը կլուծվի՝ ի հայտ են գալիս նորերը: Կիեւյան
կամրջին հարող տարածքում նույնպես շինարարություն է՝ այստեղ էլ «Պրինցեսա Մարիանայի»
եւ «Գեղամա» ռեստորանային համալիրների սեփականատերերը լայնացրել են գետի հունը եւ
վրան կառուցում են ավտոկայանատեղի: Ինչպես պարզեցինք, 130 մետր երկարությամբ գետը
6 մետր լայնացնելու աշխատանքը կատարվել է գործարարների ֆինանսներով: Այնինչ այդ աշխատանքի
կատարումը (ոչ կանգառի կառուցումը) նույնպես կիրճի բարեկարգման եւ համապատասխան ֆինանսավորման
մեջ էր: Կամրջակի
այս հատվածը դեռեւս պահպանել է իր կուսական վիճակը՝ ծառերով ու թփերով, բնական էկոհամակարգով:
Գետը՝ շուռ եկած
ծառերից ազատելը նույնպես բարեկարգման ծրագրի «ատրիբուտներից» է, ինչպես նաեւ գետի
հունը նստվածքներից մաքրելը, հենապատերի կառուցումը, ինչը որեւէ հատվածում չտեսանք:
Իսկ
կամրջակի մյուս կողմում, նախկին «Փարվանա» փոքրիկ ռեստորանի տեղում, այս գարնանից
սկսվել է ահռելի մի շինարարություն, ինչի համար վերացրել է գետեզրի կանաչ գոտին:
Երեք օր առաջ՝ գիշերը, ըստ մեր տեղեկության, այստեղից ցած է գլորվել մի մեքենա. վարորդին
ու մեքենան շուտ տեղափոխել են, հետքերն էլ վերացրել:Հետեւելով
կիրճի «բարեկարգման» աշխատանքներին, սարսափելի է պատկերացնել, թե 1-2 տարի հետո ինչ
տեսք կստանա հատուկ պահպանության գոտի համարվող Հրազդանի ձորը: Գետը կվերածվի անթուփ-անծառ,
բետոնե հենասյուներով լցված եւ շինությունների տակով թաքուն սլացող ջրի հոսքի: Մինչդեռ
դարեր շարունակ այն եղել է քաղաքամերձ հանգստի բնական գոտի՝ բոլորին մատչելի, բոլորին
սիրելի: èàô¼²Ü ²ðÞ²ÎÚ²Ü

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել