Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստաթուղթը

Մայիս 13,2005 00:00

Փաստաթուղթը դեռ չի ծնվել Հայաստանի նախագահը եւ Թուրքիայի վարչապետը մայիսի 16-17-ին Վարշավայում մասնակցելու են Եվրախորհրդի անդամ- պետությունների ղեկավարների գագաթաժողովին: Սակայն արտգործնախարար Վարդան Օսկանյանը երեկ լրագրողներին տեղեկացրեց, որ Ռոբերտ Քոչարյանի եւ Ռեջեփ Էրդողանի միջեւ Վարշավայում հանդիպում անցկացնելու մասին առայժմ պայմանավորվածություն չկա, «որեւէ պաշտոնական դիմում չի եղել՝ ո՛չ թուրքերի, ո՛չ որեւէ միջնորդի կողմից: Այս պահին դրանք մնում են մամուլի քննարկումներ եւ առաջարկություններ»: Հարցին, որ եթե այնուամենայնիվ կայանա Քոչարյան-Էրդողան հանդիպումը՝ ի՞նչ ակնկալիքներ կարելի է ունենալ այդ կապակցությամբ՝ պատասխանեց. «Եթե Թուրքիան իր նախապայմանները հանի ու առանց դրանց քննարկի հարաբերությունների նորմալացումը եւ սահմանների բացումը, եւ երկկողմ հարաբերությունները չկապի մի 3-րդ երկրի հետ՝ կարծում եմ, որ կարող են բացվել առաջընթացի շատ լուրջ հեռանկարներ»: Մայիսի 14-ի օրվա երկրորդ կեսին Կրակովում նախատեսված է Վարդան Օսկանյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Սակայն երեկ մեր արտգործնախարարը տեղեկացրեց, որ չի նախատեսվում հանդիպում Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ: Ըստ նրա՝ համանախագահների հետ հանդիպման օրակարգում պրահյան գործընթացի շրջանակում քննարկվելիք հարցերն են. «Բոլոր տարրերը կլինեն սեղանի վրա՝ կարգավիճակից մինչեւ անվտանգության խնդիրներ»: Վ. Օսկանյանը նաեւ վերահաստատեց, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների՝ առաջիկայում Վարշավայում կայանալիք հանդիպմանը չի նախատեսվում ստորագրել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ որեւէ փաստաթուղթ. «Համանախագահների կողմից նախագահների առջեւ չի դրվել փաստաթուղթ: Ուղղակի բանակցային գործընթացն այն փուլում չէ, որ ծնվի փաստաթուղթ»: Ա. Ի.Հ. Գ. Վարդան Օսկանյանը տեղեկացրեց, որ միջազգային կազմակերպություններին անդամակցության վճարների առումով Հայաստանը շուրջ 11 մլն դոլարի պարտք ունի, սակայն կա դրանց մարման հստակ ժամանակացույց. «Այստեղ կարեւորն այն է, որ որեւէ կազմակերպությունում մենք չենք կորցրել քվեարկության իրավունքը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել