Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԴ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆԸ ՄԵԿՆԱԲԱՆՈՒՄ Է

Մայիս 12,2005 00:00

ՌԴ
ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆԸ ՄԵԿՆԱԲԱՆՈՒՄ Է Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը
մեկնաբանել է 1999 թ. Հայաստանի ԱԺ-ում իրականացված ահաբեկչական գործողությանը Ռուսաստանի
հատուկ ծառայությունների մեղսակցության վերաբերյալ ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության
(ԱԴԾ) նախկին աշխատակից Ա. Լիտվինենկոյի հայտարարությունը: «Արմինֆոյի» փոխանցմամբ,
դեսպանատան հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «Վերջին ժամանակներս
մամուլում, այդ թվում՝ «Ռեալնի Ազերբայջան» էլեկտրոնային թերթում 1999 թվականի հոկտեմբերի
27-ին Հայաստանի խորհրդարանում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններին Ռուսաստանի
հատուկ ծառայությունների ինչ-որ մեղսակցության վերաբերյալ տարաբնույթ մեկնաբանությունների
հայտնվելու առնչությամբ Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանությունն
ուշադրություն է հրավիրում հետեւյալի վրա: Նմանօրինակ հերյուրանքները, որոնք ընդհանուր
ոչինչ չունեն իրականության հետ, ինտենսիվ կերպով բազմացնում են Ռուսաստանում տեղի
ունեցող ժողովրդավարական բարեփոխումների նկատմամբ իրենց ատելությամբ մեզ հայտնի անձինք՝
հետապնդելով որոշակի սադրիչ նպատակներ, որոնք նպատակաուղղված են համաշխարհային հանրության
աչքում նոր Ռուսաստանի բացասական կերպարի ձեւավորմանը: Տվյալ դեպքում, չնայած Ն.
Հունանյանի գլխավորած ահաբեկիչների խմբի նկատմամբ Հայաստանի արդարադատության բոլորին
հայտնի որոշմանը, դիտվում է ռուս եւ հայ ժողովուրդների միջեւ ստեղծված բազմադարյա
բարեկամական հարաբերությունների խզման փորձ, որը նախապես դատապարտված է ձախողման»,-
ընդգծվում է ՌԴ դեսպանության հաղորդագրության մեջ: Պարզվում
է, Ռուսաստանում ժողովրդավարական բարեփոխումներ են անցկացվում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել