Լրահոս
Օրվա լրահոսը

Տեսուչները

Մայիս 07,2005 00:00

Տեսուչները դպրոցների տնօրեններին դատի կտան Ստեղծվելու է նոր կոռուպցիոն կառույց կրթական համակարգում Մարտի 16-ին ԱԺ էր ներկայացվել «Կրթության պետական տեսչության մասին» ՀՀ օրենքը: Նախագիծ, որի մասին շատուշատ դպրոցի տնօրեններ տեղյակ չէին: «Առավոտի» հարցմանը, թե տեղյա՞կ եք ձեւավորվելիք «տեսչախմբի» գործառույթներին, մասնակցե՞լ եք հսկող մարմնի ձեւավորման սկզբունքային հարցերի քննարկմանը, 15 եւ ավելի տնօրեններ բացասական պատասխանեցին: Ըստ թիվ 27 դպրոցի տնօրեն Անահիտ Բախշյանի, կրթության սահմանադրության մեջ, որը 2006-ին պիտի գործի, նախատեսվում էին վերանայել հանրակրթության ոլորտի կառավարման սկզբունքները «հավասարակշռելով պետական կառավարումը, դպրոցական ինքնավարությունը եւ հասարակական վերահսկողությունը», որի մեջ տեսուչների ինստիտուտը չի տեղավորվում: Ըստ օրենքի նախագծի, «պետական հսկողությունը» իրականացվում է կրթության բնագավառի «պետական կառավարման լիազորված մարմնի» կողմից: Այն է, ստեղծվելու է կրթության պետական տեսչություն, որը իրականացնում է ստուգումներ, «պահանջում է փաստաթղթեր, այլ տեղեկություններ, բացատրություններ» եւ, որ ամենահետաքրքիրն է, կարող է «ստուգվող սուբյեկտների գործունեությունը դադարեցնելու հայցով դատարան դիմել»: «Ի վերջո, ինչքան տերեր պիտի ունենան դպրոցի տնօրենները,- հարցնում է Ա. Բախշյանը եւ թվարկում դրանք,- քաղաքապետարանի, մարզպետարանի կրթության բաժիններ, տեսուչ, նախարար»: Եվ նաեւ՝ այն կուսակցությունը, որը տնօրինում է տվյալ ոլորտը: «Եթե կրթության նախարարը «Օրինաց երկրից» է, ուրեմն այդ ոլորտում կուսակցությունը կփորձի «հզորանալ»: Կարեւոր չէ, ես օգտակար եմ կրթությանը, թե ոչ, ինչքանով է շահում պետությունը դրանից, մտավախություն ունեմ, թե չափորոշիչ մշակողները քաղաքականացրել են եւ այս ոլորտը»,- ասում է նա: Ի դեպ, ըստ այս նախագծի, «ստուգումներն ու ուսումնասիրությունները պետք է նպաստեն կրթության որակի բարձրացմանը»: Այլ խոսքով՝ տեսուչները տնօրեններին կառաջնորդեն դատարաններ՝ վերջիններիս լուսավորելու նպատակով: Սակայն ովքեր պիտի լինեն տեսուչներ՝ սահմանված չէ: Եվ այդ կասկածելի տեսուչները, ըստ կթության ոլորտի աշխատակիցների, պետք է ուսումնասիրեն նախադպրոցական, հանրակրթական, հատուկ, նախնական, միջին, բարձրագույն կազմակերպությունները: Արդյոք այդ տեսուչները լինելու են ոստիկաննե՞ր: Կամ գուցե պաշտոնաթող դատախազնե՞ր: ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2005
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031