Լրահոս
Օրվա լրահոսը

Տեսուչները դպրոցների տնօրեններին դատի կտան

Մայիս 07,2005 00:00

Ստեղծվելու
է նոր կոռուպցիոն կառույց կրթական համակարգում Մարտի 16-ին ԱԺ էր ներկայացվել
«Կրթության պետական տեսչության մասին» ՀՀ օրենքը: Նախագիծ, որի մասին շատուշատ դպրոցի
տնօրեններ տեղյակ չէին: «Առավոտի» հարցմանը, թե տեղյա՞կ եք ձեւավորվելիք «տեսչախմբի»
գործառույթներին, մասնակցե՞լ եք հսկող մարմնի ձեւավորման սկզբունքային հարցերի քննարկմանը,
15 եւ ավելի տնօրեններ բացասական պատասխանեցին: Ըստ թիվ 27 դպրոցի տնօրեն
Անահիտ Բախշյանի, կրթության սահմանադրության մեջ, որը 2006-ին պիտի գործի, նախատեսվում
էին վերանայել հանրակրթության ոլորտի կառավարման սկզբունքները «հավասարակշռելով պետական
կառավարումը, դպրոցական ինքնավարությունը եւ հասարակական վերահսկողությունը», որի
մեջ տեսուչների ինստիտուտը չի տեղավորվում: Ըստ օրենքի նախագծի, «պետական հսկողությունը»
իրականացվում է կրթության բնագավառի «պետական կառավարման լիազորված մարմնի» կողմից:
Այն է, ստեղծվելու է կրթության պետական տեսչություն, որը իրականացնում է ստուգումներ,
«պահանջում է փաստաթղթեր, այլ տեղեկություններ, բացատրություններ» եւ, որ ամենահետաքրքիրն
է, կարող է «ստուգվող սուբյեկտների գործունեությունը դադարեցնելու հայցով դատարան
դիմել»: «Ի վերջո, ինչքան տերեր պիտի ունենան դպրոցի տնօրենները,- հարցնում
է Ա. Բախշյանը եւ թվարկում դրանք,- քաղաքապետարանի, մարզպետարանի կրթության բաժիններ,
տեսուչ, նախարար»: Եվ նաեւ՝ այն կուսակցությունը, որը տնօրինում է տվյալ ոլորտը:
«Եթե կրթության նախարարը «Օրինաց երկրից» է, ուրեմն այդ ոլորտում կուսակցությունը
կփորձի «հզորանալ»: Կարեւոր չէ, ես օգտակար եմ կրթությանը, թե ոչ, ինչքանով է շահում
պետությունը դրանից, մտավախություն ունեմ, թե չափորոշիչ մշակողները քաղաքականացրել
են եւ այս ոլորտը»,- ասում է նա: Ի դեպ, ըստ այս նախագծի, «ստուգումներն ու
ուսումնասիրությունները պետք է նպաստեն կրթության որակի բարձրացմանը»: Այլ խոսքով՝
տեսուչները տնօրեններին կառաջնորդեն դատարաններ՝ վերջիններիս լուսավորելու նպատակով:
Սակայն ովքեր պիտի լինեն տեսուչներ՝ սահմանված չէ: Եվ այդ կասկածելի տեսուչները,
ըստ կթության ոլորտի աշխատակիցների, պետք է ուսումնասիրեն նախադպրոցական, հանրակրթական,
հատուկ, նախնական, միջին, բարձրագույն կազմակերպությունները: Արդյոք այդ տեսուչները
լինելու են ոստիկաննե՞ր: Կամ գուցե պաշտոնաթող դատախազնե՞ր: ՌՈՒԶԱՆ
ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել