Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԳՌՈ՞Ւ-Ն

Մայիս 06,2005 00:00

ԳՌՈ՞Ւ-Ն Է ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ Վերջին օրերին «Հանրապետություն» կուսակցության գրասենյակ են դիմում բազմաթիվ քաղաքացիներ՝ պարզելու համար մեր վերաբերմունքը ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության նախկին աշխատակից, գնդապետ Ալեքսանդր Լիտվինենկոյի օրերս արած հայտարարության առթիվ: Հիշեցնենք, որ Լիտվինենկոն պնդել էր, թե 1999 թ.-ի հոկտեմբերի 27-ի Հայաստանի խորհրդարանի ահաբեկչությունը կազմակերպել են ռուսական հատուկ ծառայությունները, ավելի ստույգ՝ ռազմական հետախուզությունը՝ ԳՌՈւ-ն: «Հանրապետություն» կուսակցությունը հարկ է համարում եւս մեկ անգամ արձանագրել, որ 1999թ. հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը կազմակերպված քաղաքական հեղաշրջում էր, որի հետեւանքով ողջ իշխանությունը կենտրոնացավ Ռ. Քոչարյանի շրջապատի ձեռքում, վերադասավորումներ տեղի ունեցան քաղաքական դաշտում: Տեղի ունեցածի պատասխանատվությունը կրում են գործող իշխանությունները, որոնք նախ՝ չկանխեցին ոճրագործությունը, ապա՝ ահաբեկչության բացահայտումը պարտակելու նպատակով ուղղորդեցին գործի նախաքննությունը, դատավարությունը, անջատված մասով նախաքննությունը՝ ողջ գործընթացը վերածելով ֆարսի: Ակնհայտ է, որ գործող վարչախմբի պայմաններում հնարավոր չէ ակնկալել 1999 թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործության լիարժեք բացահայտում: «Հանրապետություն» կուսակցությունը դարձյալ փաստում է, որ նոր, օրինական իշխանությունների ձեւավորումից հետո՝ հետամուտ է լինելու «հոկտեմբերի 27-ի» գործով օբյեկտիվ եւ բազմակողմանի քննության անցկացմանը: Կարդացեք նաեւ՝ վաղվա համարում: «Հանրապետություն» կուսակցության ԼԾ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել