ԳՌՈ՞Ւ-Ն
Է ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ Վերջին օրերին «Հանրապետություն» կուսակցության
գրասենյակ են դիմում բազմաթիվ քաղաքացիներ՝ պարզելու համար մեր վերաբերմունքը ՌԴ
Անվտանգության դաշնային ծառայության նախկին աշխատակից, գնդապետ Ալեքսանդր Լիտվինենկոյի
օրերս արած հայտարարության առթիվ: Հիշեցնենք, որ Լիտվինենկոն պնդել էր, թե 1999 թ.-ի
հոկտեմբերի 27-ի Հայաստանի խորհրդարանի ահաբեկչությունը կազմակերպել են ռուսական
հատուկ ծառայությունները, ավելի ստույգ՝ ռազմական հետախուզությունը՝ ԳՌՈւ-ն: «Հանրապետություն»
կուսակցությունը հարկ է համարում եւս մեկ անգամ արձանագրել, որ 1999թ. հոկտեմբերի
27-ի ահաբեկչությունը կազմակերպված քաղաքական հեղաշրջում էր, որի հետեւանքով ողջ
իշխանությունը կենտրոնացավ Ռ. Քոչարյանի շրջապատի ձեռքում, վերադասավորումներ տեղի
ունեցան քաղաքական դաշտում: Տեղի ունեցածի պատասխանատվությունը կրում են գործող իշխանությունները,
որոնք նախ՝ չկանխեցին ոճրագործությունը, ապա՝ ահաբեկչության բացահայտումը պարտակելու
նպատակով ուղղորդեցին գործի նախաքննությունը, դատավարությունը, անջատված մասով նախաքննությունը՝
ողջ գործընթացը վերածելով ֆարսի: Ակնհայտ է, որ գործող վարչախմբի պայմաններում հնարավոր
չէ ակնկալել 1999 թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործության լիարժեք բացահայտում: «Հանրապետություն»
կուսակցությունը դարձյալ փաստում է, որ նոր, օրինական իշխանությունների ձեւավորումից
հետո՝ հետամուտ է լինելու «հոկտեմբերի 27-ի» գործով օբյեկտիվ եւ բազմակողմանի քննության
անցկացմանը: Կարդացեք նաեւ՝ վաղվա համարում: «Հանրապետություն»
կուսակցության ԼԾ