ԳՅՈՒՂԱՑՈՒՆ ԸՆԴԱՌԱՋ «Մուլտի գրուպին» պատկանող Երեւանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատը կշարունակի աշխատել իր ողջ հզորությամբ եւ խմիչքների ընտրանին կհամալրի նոր տեսականիով: Օրերս կոմբինատը թողարկեց կոնյակի միլիոներորդ շիշը: Գործարարի հավաստմամբ՝ գործարանն այս տարի եւս խաղողագործներից խաղող է մթերելու: Գ. Ծառուկյանի խոսքերով, կոմբինատը պատրաստվում է մթերել 20 հազար տոննա խաղող: Նա խաղողի մեծ այգիներ ունեցողներին առաջարկեց իրենց հետ համագործակցել՝ նախապես ֆինանսավորելու եւ պարարտանյութ տրամադրելու: Արդեն երեք տարի կարտոֆիլի մշակմամբ զբաղվող «Մուլտի գրուպ» ընկերությունը ծրագրել է այս տարվանից իր ցանքատարածությունում կարտոֆիլի փոխարեն ցորեն եւ գարի ցանել: Այս որոշումը գործարարն այսպես պատճառաբանեց. «Սերմացուն ներկրում էինք արտերկրից, ինչը մեծացրեց բերքատվությունը՝ տարեկան 1 քմ-ից 4-5 կգ-ի փոխարեն ստանում էինք 35-40 կգ։ Քանի որ Վարդենիսի, Մարտունու, Սեւանի բնակիչները զբաղվում են կարտոֆիլագործությամբ, անցած տարվանից մեր հողատարածքներում մշակում ենք ցորեն ու գարի, որպեսզի գյուղացիները հնարավորություն ունենան կարտոֆիլագործությամբ հոգալ իրենց հոգսերը»: R