Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԻՄՆԱԿԱՆԸ՝

Մայիս 04,2005 00:00

ՀԻՄՆԱԿԱՆԸ՝ «ՓՅՈՒՆԻԿԻՑ» ՀՖՖ մամուլի քարտուղարությունը տեղեկացնում է, որ ֆուտբոլի մինչեւ 19 տարեկանների Հայաստանի հավաքականը, որը մասնակցելու է այդ տարիքային խմբի Եվրոպայի առաջնության որակավորման մրցաշարի երկրորդ փուլին (էլիտ մրցափուլ), մայիսի 2-9-ը կրկին հրավիրվել է ուսումնամարզական հավաքի: Այս անգամ հավաքականի ավագ մարզիչ Սամվել Պետրոսյանը հրավիրել է հետեւյալ 20 ֆուտբոլիստներին, որոնցից 13-ը «Փյունիկից» են, երկուսն էլ նույն ակումբից վերջերս են տեղափոխվել արտասահման. Ապուլա Էդիմա Բետե Էդել՝ «Փյունիկ», Կարլ Լոմբե՝ «Փյունիկ», Արթուր Ստեփանյան՝ «Սոկոլ», Միխել Սիմոնյան՝ «Կոտայք», Հայկ Չիլինգարյան՝ «Փյունիկ», Արտակ Անդրիկյան՝ «Փյունիկ», Էդգար Մանուչարյան՝ «Այաքս», Անդրանիկ Պետրոսյան՝ «Փյունիկ», Արտակ Հովհաննիսյան՝ «Փյունիկ», Գուրգեն Մելիքսեթյան՝ «Լոկոմոտիվ», Ռաֆայել Սաֆարյան՝ «Փյունիկ», Խորեն Վերանյան՝ «Փյունիկ», Մխիթար Գրիգորյան՝ «Փյունիկ», Ժորիկ Հովհաննիսյան՝ «Օլիմպիակոս», Գեւորգ Նռանյան՝ «Փյունիկ», Վահե Մեհրաբյան՝ «Փյունիկ», Աղվան Հայրապետյան՝ «Բանանց», Արտակ Օսեյան՝ «Բանանց», Մարտին Մկրտումյան՝ «Փյունիկ», Արմեն Հովհաննիսյան՝ «Փյունիկ»: Մայիսի 9-ին Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական ստադիոնում կայանալիք Հայաստանի գավաթի «Միկա»-«Կիլիկիա» եզրափակիչ հանդիպումը տեղի է ունենալու ժամը 20.00-ին (ՀՖՖ մամուլի քարտուղարությունից լրացուցիչ տեղեկացանք նաեւ, որ այդ հանդիպումը սպասարկող մրցավարների անունները հայտնի կդառնան, հավանաբար, երկու օրից): Հունիսի 4-ին կայանալիք ֆուտբոլի աշխարհի 2006 թվականի առաջնության ընտրական մրցաշարի Հայաստան-Մակեդոնիա հանդիպումը սպասարկելու է Լեհաստանի մրցավարական բրիգադը: Գլխավոր մրցավար է նշանակվել Տոմաշ Միկուլսկին, առաջին օգնական՝ Կոնրադ Սապելան, երկրորդ օգնական՝ Ռադոսլավ Սիեյկան, չորրորդ պաշտոնյա՝ Միրոսլավ Ռիշկան: Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել