Լրահոս
Օրվա լրահոսը

Ալավերդցիները

Ապրիլ 29,2005 00:00

Ալավերդցիները բողոքում են ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը երեկ պատասխանեց Ալավերդի քաղաքի բնակիչների հարցադրումներին: Առաջինը նրան հարց ուղղեց ՀԺԿ տեղական կազմակերպության ղեկավար Լարիսա Փարեմուզյանը, որը մեջբերեց Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերության եթերում Լոռու մարզպետ Հենրիկ Քոչինյանի մի քանի օր առաջ արած հայտարարությունը. «Ալավերդցիների հետ իմ հարաբերությունները տատանումներով են: Ուրեմն, մի քանի անգամ փորձել են իմ դեմ գնալ եւ յուրաքանչյուրն իր քթի վրա զգացել է («Իր դեմ գնացողներից մեկն էլ ես եմ՝ քիթս տեղն է»,- հեգնեց տիկին Լարիսան.- Ա. Ի.): Իմ դեմ հակադրվելուց ալավերդցիները կորցրել են: Ընտրողները ալավերդցիներն են՝ թե8217 անձի, թե8217 հարաբերությունների եւ թե8217 թեկնածուների: Այնպես որ՝ թող իրենք որոշեն»: ՀԺԿ ներկայացուցիչը խնդրեց դիրքորոշում արտահայտել այս կարգի հայտարարությունների նկատմամբ եւ մեկնաբանել, թե արդյոք այդպես էլ չի՞ փոխվելու չինովնիկների վերաբերմունքն ազատ-արդար ընտրությունների նկատմամբ: Արթուր Բաղդասարյանը, որ մինչ այդ բավական կոշտ հայտարարություններ էր արել՝ «Հայաստանում պետք է ընտրակաշառք բաժանողներին բռնեն», նաեւ, թե առաջիկա ընտրություններում այլեւս չի գործելու այն սկզբունքը, որ ում ուզենան՝ խցկելու են, այս մեջբերումն ունկնդրելուց հետո հրապարակավ հորդորեց պրն Քոչինյանին՝ «Չմիջամտենք, թողնենք ժողովուրդն ընտրի այն քաղաքապետին, որին ուզում է (հիշեցնենք, որ Ալավերդու համայնքապետն ընտրվելու է մայիսի 8-ին.- Ա. Ի.): Եվ նաեւ խոստանում եմ՝ եթե լինեն իշխանության կառույցների կողմից ճնշումներ Ալավերդիում կամ այլ քաղաքներում՝ ես անձամբ եմ ելույթ ունենալու դրա դեմ»: Հանդիպման ընթացքում արծարծվեցին բազմաթիվ հարցեր՝ Ալավերդիում աշխատատեղերի բացակայությունից մինչեւ քաղաքի բնապահպանական խնդիրներ: Այս թեմայի շուրջ հարցը դարձյալ դարձավ կրքերի բորբոքման պատճառ: Երբ ներկաներից մեկը հայտնեց, թե Ալավերդիում մահացության եւ հիվանդությունների պատճառները էկոլոգիական են ու պնդեց, թե բացակայում է այս կապակցությամբ վերահսկողությունը, մարզպետն ինչ-ինչ ակնարկներ արեց հարց տվողի վերաբերյալ եւ հայտարարեց. «Ես ալավերդցիներին միայն մի բան կարող եմ ասել. մի անգամ՝ 1988-ին պղնձամոլիբդենային գործարանի փակվելը տեսել եք: Մի8217 գնացեք երկրորդ անգամ այդ քայլին»: Սակայն ԱԺ նախագահը խոստացավ, թե Վերահսկիչ պալատն առաջիկայում գործուղվելու է Ալավերդի՝ բնապահպանական խնդիրների շուրջ ուսումնասիրություններ կատարելու համար: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել