Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԱՍՏԱՆԻ

Ապրիլ 27,2005 00:00

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ՖԵԴԵՐԱՑԻԱՅՈՒՄ ՀՖՖ մամուլի քարտուղարությունից տեղեկացնում են, որ Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականը, որը մայիսին մասնակցելու է մինչեւ 19 տարեկանների Եվրոպայի առաջնության որակավորման երկրորդ փուլին (էլիտ մրցափուլ), Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացած ընկերական հանդիպման արդյունքում 4-0 հաշվով պարտվեց «Դինամո Զենիթին»: Երեկ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում Երեւան ժամանած ՈՒԵՖԱ-ի ՋԻՌԱ ծրագրի տեսուչ Զդենեկ Սիվեկի գլխավորությամբ տեղի ունեցավ ՋԻՌԱ ծրագրով մարզիչների որակավորման առաջին տեսական դասընթացը, որին մասնակցեցին ֆուտբոլի Հայաստանի առաջնության բարձրագույն եւ առաջին խմբերի 19 մարզիչներ: «Փյունիկ» ակումբի մարզաբազայում կայանալու է նաեւ այսօրվա առաջին գործնական պարապմունքը: ՀՖՖ-ի նիստերի դահլիճում կայացավ ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի Արտոնագրման կոմիտեի (1-ին ատյանի մարմնի) նիստը: Նիստում քննարկվեցին ՀՀ ազգային առաջնության բարձրագույն խմբում հանդես եկող թիմերի մայր ակումբների արտոնագիր ստանալուն վերաբերող հարցեր: Երկարատեւ քննարկումների ընթացքում որոշում ընդունվեց արտոնագրեր տալ հետեւյալ ֆուտբոլային ակումբներին. «Փյունիկ», «Միկա», «Բանանց», «Շիրակ», «Կիլիկիա», «Լեռնագործ»: «Կոտայք» ֆուտբոլային ակումբը արտոնագրվել է պայմանականորեն՝ մինչեւ լրացուցիչ փաստաթղթերի ներկայացումը: Եթե ակումբը 15 օրվա ընթացքում չներկայացնի այդ փաստաթղթերը, ապա նրա արտոնագիրը հետ կկանչվի: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Դինամո-2000» ՖԱ-ն իր փաստաթղթերի զգալի մասը ներկայացրել է վերջնաժամկետների կոպիտ խախտումներով, ինչը ՈՒԵՖԱ-ի կողմից դիտվում է որպես ակումբների արտոնագրման համակարգի կոպիտ խախտում, Արտոնագրման կոմիտեն որոշեց՝ տալ արտոնագիր «Դինամո-2000» ՖԱ-ին, միաժամանակ տուգանելով 100 000 /հարյուր հազար/ դրամով: Քանի որ «Հայկ» ֆուտբոլային ակումբը այդպես էլ ՀՖՖ Արտոնագրման բաժին չներկայացրեց ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի ուղեցույցին համապատասխանող փաստաթղթերից եւ ոչ մեկը, Արտոնագրման կոմիտեն որոշում ընդունեց մերժել «Հայկ» ֆուտբոլային ակումբի արտոնագիրը, միաժամանակ տուգանելով ակումբին 300?000 /երեք հարյուր հազար/ դրամով: «Կոտայք», «Դինամո-2000» եւ «Հայկ» ֆուտբոլային ակումբները կարող են բողոքարկել 1-ին ատյանի մարմնի որոշումը 7 օրվա ընթացքում: Այդ դեպքում հարցը կքննվի ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի Արտոնագրման բողոքարկման կոմիտեում (Բողոքարկման մարմին), որի որոշումը վերջնական է, ունի պարտադրող ուժ եւ բողոքարկման ենթակա չէ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել