Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ի՞ՆՉ

Ապրիլ 23,2005 00:00

Ի՞ՆՉ ԵՆ ՈՒԶՈՒՄ ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՑ Անդրադառնալով ապրիլի 21-ին եւ 22-ին մամուլում տպագրված հրապարակումներին, ըստ որոնց՝ տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը, ի դեմս «Մետրոպոլ»-ի աշխատակիցների, իբր սեփականաշնորհել է «Հրազդանի ՋԷԿ» ՓԲԸ-ի պանսիոնատը, հարկ եմ համարում նյութի հեղինակներին խորհուրդ տալ նման նյութեր գրելուց առաջ սերտել տարրական թվաբանություն՝ պատվիրվածը որպես իրականություն ներկայացնելու եւ հանրությանը թյուրիմացության մեջ գցելու փոխարեն: Առաջարկում ենք հետեւյալ պարզագույն խնդիրը՝ Աղավնաձորի «Հրազդան ՋԷԿ»-ի պանսիոնատի վաճառքի 1 քառմ-ի գինը 26882 դրամ է կամ 61,09 դոլար, ներկայիս՝ 1 դոլարը՝ 440 դրամ կուրսով, քանի որ վճարումը կատարվել է այս կուրսի ժամանակ: Նույն տարածքում եւ նույն վիճակում գտնվող «ՀայԷներգո» ՓԲԸ-ի «Էներգետիկ» հանգստյան տան վաճառքի 1քառմ-ի գինը կազմել է 6500 դրամ կամ 11,6 դոլար, քանզի տվյալ ժամանակահատվածում 1 դոլարն արժեցել է 560 դրամ: Հաշվեցեք ապա, թե «Հրազդանի ՋԷԿ»-ի պանսիոնատի վաճառքի գինը քանի՞ անգամ է ավելի «Էներգետիկ» հանգստյան տան վաճառքի գնից: Հաշվեցի՞ք, ուրեմն արդյո՞ք խնդրի պատասխանը կփոխվեր, եթե ասենք՝ «Հրազդանի ՋԷԿ»-ի պանսիոնատը նույն պայմաններով գնած լիներ ոչ թե «Մետրոպոլի» աշխատակիցը կամ Անդրանիկ Մանուկյանը, այլ՝ մեկ ուրիշը: Թե չէ՝ հաշվում եք, հաշվում: Հատուկ Անդրանիկ Մանուկյանին վարկաբեկել ցանկացող պատվիրատուներին առաջարկում ենք Պետական գույքի կառավարման վարչությունից ստանալ նույն կամ հարակից տարածքներում վաճառված օբյեկտների ցանկը եւ համեմատելով վաճառքի գները՝ պատասխանել, թե «Հրազդանի ՋԷԿ»-ի պանսիոնատը առնվազն որքանո՞վ պետք է վաճառվեր, որպեսզի այն ձեռք բերված համարվեր ոչ թե «ջրի գնով», այլ՝ շուկայական օրենքներով եւ գներով: Կարծում ենք, երկրորդ խնդիրը առավելապես բարդ է, որովհետեւ պահանջում է առանձնակի կուռ տրամաբանություն եւ անսահման ջանք: Հարգանքներով՝ «Հրազդանի ՋԷԿ»-ի պանսիոնատի սեփականատեր ՀՌԻՓՍԻՄԵ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել