Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՐԶԱԿԱՆ ԼՈՒՐԵՐ

Ապրիլ 22,2005 00:00

Իսկական
պայքարը դեռ առջեւում է Սոչիի «Դագոմիս» առողջարանային համալիրում այս օրերին
Ռուսաստանի չեմպիոնին են որոշում շախմատի այդ երկրի ակումբային 12-րդ առաջնության
մասնակիցները: Այն նախորդներից տարբերվում է նրանով, որ այս անգամ թիմերում բավականին
մեծ թիվ են կազմում, այսպես կոչված, լեգեոներականները: Նրանց մասնակցությունը զգալիորեն
բարձրացրել է առաջնության ընդհանուր մակարդակը: Տղամարդկանց բարձրագույն խմբի
մրցաշարին մասնակցում են 12 ակումբներ, որոնցից երկուսի կազմերն ուժեղացված են հայաստանցի
գրոսմայստերներով: Վլադիմիր Հակոբյանն ու Ռաֆայել Վահանյանը պաշտպանում են մրցանակային
տեղերից մեկի գլխավոր հավակնորդ Եկատերինբուրգի «Մաքս Վենի», իսկ Լեւոն Արոնյանը՝
Տոմսկի «Տոմսկ-400» ակումբի պատիվը: Առաջին տուրում «Մաքս Վենը» 2,5:3,5 հաշվով զիջեց
«Լադյա Կազան-1000»-ին: Հակոբյանը ոչ-ոքի խաղաց Վալերի Յանդեմիրովի հետ: Վահանյանը
չէր մասնակցում: Իսկ Արոնյանի թիմը, թեեւ նա նույնպես ազատ էր, նույն հաշվով առավելության
հասավ «Լադա Տոլյատիի» նկատմամբ: Հաջորդ օրը «Տոմսկ-400»-ը 3:3 խաղաց Սարանսկի ՏՊՍ-ի
հետ ու դրանում իր ավանդն ունեցավ Լեւոն Արոնյանը, որը հաղթեց Սերգեյ Վոլկովին: Երկրորդ
տուրում «Մաքս Վենը» պարտության մատնեց Նիժնի Տագիլի «Պոլիտեխնիկին»՝ 4:2: Հակոբյանը
կրկին միավորը բաժանեց, այս անգամ Ալեքսանդր Լաստինի հետ, իսկ Ռաֆայել Վահանյանն
իր մուտքը նշանավորեց Ռոման Ավեչկինի նկատմամբ տարած հաղթանակով: Ի՞նչ կտա
Սոֆիայի մրցահարթակը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում մեկնարկած ծանրամարտի
Եվրոպայի առաջնությանը Հայաստանը ներկայացել է հինգ մարզիկով: Նրանք են. Արսեն Թամրազյանը
(56 կգ, Գյումրի), Արմեն Ղազարյանը (69 կգ, Սպիտակ), 85 կգ քաշայիններ Արսեն Մելիքյանը
(Երեւան) եւ Տիգրան Մարտիրոսյանը (Գյումրի), Աշոտ Դանիելյանը (+105 կգ, Երեւան):
Աթենքի օլիմպիական խաղերից հետո սա երկաթախաղի մեր վարպետների առաջին լուրջ
փորձամրցումն է: Եվրոպայի առաջնությունում կարեւոր քննություն են հանձնելու նաեւ
վերջերս ծանրամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ ընտրված Ռոբերտ
Հովհաննիսյանը եւ մարզչական նոր կազմը, քանի որ նրանց եւ հենակետային մեր մյուս մարզաձեւերի
հավաքականների գլխավոր մարզիչների առջեւ այս տարվանից կոնկրետ պարտավորություններ
կան դրված մինչեւ մրցաշրջան-2005-ի ավարտը: Հայ ծանրորդներից առաջինը մրցահարթակ
մտել է Արսեն Թամրազյանը: 22-ամյա մարզիկը պոկում վարժությունում ցուց է տվել 110,
հրումում՝ 140 կիլոգրամ արդյունք եւ երկամարտի 250կգ արդյունքով գրավել է չորրորդ
տեղը: Երեկ իր կարողությունները պետք է ցուցադրեր Արմեն Ղազարյանը՝ նա, ով
ամառային 27-րդ օլիմպիական խաղերում հայաստանցի ծանրորդների մեջ ցույց տվեց լավագույն
արդյունքը՝ միայն անձնական քաշի պատճառով երրորդ տեղը զիջելով բրոնզե մրցանակակրին:
Ա. Հ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել