«Պլակատ.
«Ի սկզբանե խոսքն էր» գրառումով», «Պլակատ. «Դիտեք մեզ՝ ճանաչեք Ձեզ» գրառումով»
Եւ այսպես հերթով ոստիկանության ՊԱՏ բաժնի հետաքննության բաժանմունքի հետաքննիչն
արձանագրել է այն բարձրախոսները, ուժեղացուցիչները եւ միկրոֆոնները, որոնք «ի պահ
են վերցրել» «Ա1+» հեռուստաընկերությանը պատկանող մեքենայից: Փաստաբանների միջազգային
միության նախագահ Տիգրան Տեր-Եսայանը պնդում է, թե «Ի պաշտպանություն «Ա1+»-ի» ապրիլի
2-ի հանրահավաքից հետո ոստիկանության գործողություններով խախտվել է ԵԽ Վենետիկի հանձնաժողովի
փորձագետների հետ Հայաստանի իշխանավորների պայմանավորվածությունը՝ մինչեւ «Ժողովներ,
հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքը բարեփոխելը՝ «Վարչական
օրենսգրքի» դրան առնչվող հոդվածները միայն բացառիկ դեպքերում կիրառելու շուրջ: «Եղե՛լ
է նման պայմանավորվածություն,- պնդեց պրն Տեր-Եսայանը:- Վենետիկի հանձնաժողովը խորհուրդ
է տվել Հայաստանի կառավարությանը ձեռնպահ մնալ այդ օրենքի որոշ հոդվածների կիրառումից:
Առաջարկվել է նաեւ ձեռնպահ մնալ վարչական եւ քրեական օրենսգրքերի՝ ցույցերին առնչվող
հոդվածների կիրառումից: Այդ մասին մեզ հայտնել են հանձնաժողովի փորձագետները՝ 2005-ի
մարտին հանդիպման ժամանակ»: Տիգրան Տեր-Եսայանը նշեց, թե պայմանավորվածությունը
եղել է զուտ բանավոր: Իսկ սա նշանակում է, որ մեր իշխանավորները հիմա հեշտությամբ
կարող են ժխտել դրա առկայությունը: Ենթադրելի է նաեւ, թե մեր իշխանավորները հակափաստարկներ
կներկայացնեն, թե «Ա1+»-ի գույքն առգրավելը որեւէ կապ չունի «Ժողովներ, հանրահավաքներ,
երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքի հետ: Չէ՞ որ ոստիկանության պաշտոնական
տեսակետն է, թե «Ա1+»-ի մեքենան տուգանային հրապարակ է տարվել զուտ երթեւեկության
կանոնները խախտելու համար: Ի պատասխան՝ Տիգրան Տեր-Եսայանը մատնանշեց «Վարչական օրենսգրքի»
263 եւ 264 հոդվածների խախտումները, որոնք արվել են այս իրերը զննելու եւ վերցնելու
ընթացքում: Օրենքի համաձայն՝ կարող են վերցվել զննության ժամանակ հայտնաբերված իրավախախտման
գործիքները: Ստացվում է, որ «իրավախախտման» գործիք են վերոնշյալ պաստառնե՞րը, որոնցով
խանգարվել է հասարակական կարգը: «Եվ այն, որ մեքենան ապրիլի 7-ին բաց թողեցին, իսկ
այդ իրերն ի պահ վերցրեցին՝ միանշանակ ցույց է տալիս, որ նպատակը միայն «Ա1+»-ի ցույցերի
շարունակականությանը խոչընդոտելն էր»,- ասաց Տիգրան Տեր-Եսայանը: Ա.
Ի.