Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՐԱՊԱՐԱԿԱԽՈՍՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՐԵՆ

Ապրիլ 14,2005 00:00

ՀՐԱՊԱՐԱԿԱԽՈՍՈՒԹՅԱՆ
ՓՈԽԱՐԵՆ Ըստ «Հանուն կայուն զարգացման» ասոցիացիայի ղեկավար
Կարինե Դանիելյանի՝ արդեն 15-րդ տարին է, ինչ մենք փորձում ենք պատասխանել այն հարցին,
թե արդյոք կարո՞ղ ենք ունենալ անկախ եւ ժամանակակից պետություն. «Իմ կարծիքով, դա
դեռ մեզ մոտ չի ստացվում: Մենք մտել ենք մի այնպիսի խաղի մեջ, որ կա՛մ վերեւ ենք
բարձրացնում միայն գողերին, ավազակներին, կլանային մտածողություն ունեցողներին, զոռբաներին
եւ այլն, կա՛մ այն մարդիկ, որոնք գալիս են իշխանության՝ ենթարկվում են այլ օրենքների
եւ սկսում գործել դրանց համաձայն, եթե մինչ այդ ազնիվ էին, հայրենասեր եւ այլն: Ցավում
եմ, բայց մենք չենք կարողանում դուրս գալ այս պտուտակից: Ինձ համար հիմա հասկանալի
է, թե ինչու ենք դարեր շարունակ անընդհատ կորցրել պետականությունը… Եվ ի
վերջո, վերեւում եղածներն այնպիսի ճնշում են գործադրում մնացածների վրա, որ նրանք
ստիպված հեռանում են երկրից եւ կորցնում հայրենիքը: Ես խոսում եմ մարդկանց հետ եւ
փորձում համոզել, որ մենք ի վիճակի ենք ապրել ուրի՛շ խաղի կանոններով՝ ազնվության,
ժողովրդավարության եւ այլն: Բայց մարդկանց մոտ հիասթափությունն այնքա՜ն մեծ է, որ
երբ առաջարկում ես, թե եկեք մասնակցենք ինչ-որ ակցիաների՝ պատասխանում են. «Ինչի՞
համար»: Իսկ եթե մեկը փորձում է անցնել իշխանության՝ միայն նրա համար, որ ի՛նքը հնարավորություն
ունենա կողոպուտի: Ժողովուրդը չտեսավ, որ որեւէ մեկը նրանցից, ովքեր զբաղվում էին
թալանով՝ պատժվեր: Եվ հակառակը՝ տեսան, որ ինչ-որ մեկն ազնիվ ծառայեց եւ չարժանացավ
անգամ մի բարի խոսքի: Անընդհատ խառնվեց թացը չորին, եւ ահա հետեւանքը՝ հսկայական
է ընդհանուր հիասթափությունը: Ի վերջո կողմնորոշվենք՝ արդյոք ի վիճակի՞ ենք
ունենալ անկախ, ոչ կլանային պետություն, որը հիմնված է ոչ միայն գողական օրենքների
եւ ծանոթության, կաշառքի վրա: Եվ իշխանությունն էլ պիտի հասկանա, թե նա կախված է
ոչ թե օլիգարխներից կամ մի խումբ մարդկանցից, այլ առաջին հերթին՝ ժողովրդից: Եվ երբ
ժողովուրդն իրոք հավատա իր ուժերին՝ ե՛ւ ընտրակաշառք չի վերցնի, ե՛ւ կմասնակցի ընտրություններին
ու ակցիաներին: Մենք ունա՛կ ենք ստեղծել բարոյական պետություն»: Ա.
ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել