Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՒՇԱԳՐԱՎ ՄՏՔԵՐ

Ապրիլ 12,2005 00:00

Ներկայացնում ենք ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ եւս մի քանի ուշագրավ դատողություն, որոնք հնչել են երեկ ԵՊՀ տնտեսագիտական ֆակուլտետում.

Որտե՞ղ էր ԿԳՆ-ն

«Շատ ամոթ է, որ «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքը ընդունվեց միայն վերջերս: Ավելի ամոթ է, որ ունենք բուհեր, որոնք ժամանակին լիցենզավորումը անցել են, իրավունք ունեն մասնագետ պատրաստելու, բայց այդ ներուժը չունեն: Բավական լուրջ քայլեր անելու ենք, դժգոհություն լինելու է: Ինձ համար անհասկանալի է՝ ո՞նց են դատարաններով հավատարմագրվել 22 բուհեր, որտե՞ղ էր այդ ժամանակ նախարարությունը եւ ինչո՞ւ 22 դատական վճիռներից 19-ում որեւէ մեկը ներկայացված չի եղել պետական շահերը ներկայացնելու համար»:

«Ա1+»-ի հարցում

Հայաստանը խոցելի՞ է

«Եվրոդատարանը ընտրում է այն դիմումները, որոնցով պետությունը ավելի խոցելի է, եւ իրենք ճիշտ են անում, հակառակ դեպքում Եվրոդատարանն այնպիսի մարմին կդառնա, որ ոչ մի ֆինանսավորում չի բավարարի իր գործունեությունն ապահովելու համար: Եթե ՀՀ-ն ինչ-որ գործերում պարտվի, իսկ ես չեմ կասկածում, ուղղակի տվյալ պարտությունից հետո պետք է հաշվի առնել՝ եթե օրենսդրական փոփոխություն է պետք, պետք է արվի: Դա շոու չի լինելու, նորմալ գործընթաց է»:

…Եվ ինչպես միշտ՝ «նախկինները»

«Հիշեք այն մարդկանց դեմքերը, ում ջանքերով փակեցինք ատոմակայանը. ավելի մեծ վնաս այս երկրին հնարավոր չէր հասցնել: Այդ մութ ու խավար օրերը ոչ թե հետեւանք էին ղարաբաղյան պատերազմի, այլ, առաջին հերթին, ատոմակայանի փակման»:

Հ. Բ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել