Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՈԼՈՐՍ ԴԵՊԻ ՆԱՏՕ

Ապրիլ 09,2005 00:00

ԲՈԼՈՐՍ
ԴԵՊԻ ՆԱՏՕ ՆԱՏՕ-ում Հայաստանի խորհրդարանական պատվիրակության
ղեկավար, ԱԺ պաշտպանության, ԱԱ եւ ՆԳ հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մհեր
Շահգելդյանը մեզ տված հարցազրույցում նկատեց, որ ՀՀ արտաքին քաղաքականության կարեւորագույն
ուղղություններից մեկը ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացումն է. «Եվրամիության հետ
հարաբերությունների խորացումն այսօր, ըստ էության, համապատասխանում է ԵՄ-Հարավային
Կովկաս հարաբերությունների խորացման ծրագրին: Մենք պետք է հասկանանք, որ այդ հարաբերությունների
զարգացման ընթացքը բխում է մեր շահերից, նաեւ՝ տարածաշրջանային լուրջ հարցեր է լուծում:
Մեզ ոչ ոք չի պարտադրում գնալ դեպի Եվրոպա: Դա մեր ընտրությունն է: Բացի դրանից,
Հարավային Կովկասին առնչվող երկու խոշոր երկրներ, հատկապես Թուրքիան եւ Ռուսաստանը,
եւս այսօր իրենց արտաքին քաղաքականության կարեւորագույն հարցերից են համարում ԵՄ-ի
հետ հարաբերությունների առավել խորացումը, եվրոպական ինտեգրացիան: Մեզ համար
խիստ կարեւոր է նաեւ ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի հարաբերությունների սերտացումը: Հայաստանն
արդեն ներկայացրել է անհատական գործընկերության ծրագիր, եւ մոտակա օրերին կլինեն
նաեւ այս թեմայով քննարկումներ: Հայաստանի հարաբերություններն այս դաշինքի հետ ցույց
են տալիս, որ մենք կարողանում ենք եւ ձգտում ենք համագործակցել խոշորագույն կառույցների
հետ: Ես գտնում եմ, որ Հայաստանը պետք է ինտեգրվի ՆԱՏՕ-ին: Իսկ Հայաստանի ինտեգրացիան
եվրոատլանտյան կառույցներին մեզ համար կարեւոր է տարբեր տեսանկյուններից: Մինչ այժմ
Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունները տարբեր գործընթացներով եւ ծրագրերով են կարգավորվել:
Իսկ «Լավագույն ջանք» զորավարժությունները, որ վերջերս անցկացվեցին Հայաստանի Հանրապետությունում,
ցույց տվեցին, որ մեր զինված ուժերը օպերատիվ համատեղելիության տեսանկյունից առավել
բարձր մակարդակի վրա են»: Մհեր Շահգելդյանը այն կարծիքին է, որ ՆԱՏՕ-ի հետ ինտեգրացիոն
աշխատանքները պետք է ավելի արագացվեն: Մ. ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել