Մատչելի ուսում «FES HOUSE»-ում «Ճիշտ չէ, որ Հայաստանում աշխատատեղեր չկան: Շատ կան, բայց քանի որ մարդիկ գործատուների պահանջները չեն բավարարում, այդ պատճառով էլ գործազուրկ են»,- համոզված է «FES HOUSE» ուսումնական կենտրոնի տնօրեն Վազգեն Փարսադանյանը: Կենտրոնի տնօրենի խոսքերով. «Մեր երկրում բիզնեսը գնալով զարգանում է եւ դրան զուգահեռ աշխատաշուկայում համակարգչի եւ օտար լեզվի մասնագետների եւ որակյալ հաշվապահների պահանջարկը մեծանում է: Օրինակ, մեր կենտրոնում էլ թափուր աշխատատեղեր կան, բայց քանի որ մարդիկ համակարգիչ կամ օտար լեզու չգիտեն, աշխատանքի ընդունել չենք կարող»: «FES HOUSE»-ն գործում է 2001 թվականից Պուշկինի 48 հասցեում եւ իր գործունեության չորս տարիների ընթացքում հասցրել է մեծ ճանաչում ձեռք բերել հասարակության շրջանում: Այդ մասին վկայում է նաեւ ուսումնական կենտրոն հաճախող մարդկանց մեծ հոսքը: Կետրոնը կազմակերպում է անվճար համակարգչային, հաշվապահական եւ օտար լեզուների՝ անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, արաբերեն, պարսկերեն, իսկ արտերկրացիների համար նաեւ ռուսերեն լեզուներով դասընթացներ՝ առանց տարիքային սահմանափակման: Ըստ տնօրենի, քանի որ կենտրոնն աշխատում է առավոտյան ժամը 9-ից մինչեւ երեկոյան 10։30-ը, դասընթացներին մասնակցել ցանկացողները հնարավորություն ունեն դասաժամերն ընտրել ըստ ցանկության: Համակարգչային եւ օտար լեզուների դասընթացներին մասնակցելու համար անհրաժեշտ է վճարել միայն 3500 դրամ գրանցման վճար։ Իսկ հաշվապահական դասընթացի համար՝ ընդամենը՝ 5000 դրամ: Պարապմունքները շաբաթական երեք անգամ են` յուրաքանչյուրը մեկուկես ժամ տեւողությամբ: Կենտրոնի տնօրենի ներկայացմամբ, հաշվապահական դասընթացները ոչ միայն սկսնակների համար են, այլեւ վերապատրաստվել եւ նոր մեթոդներով (նոր հաշիվ պլանով) աշխատել ցանկացողների: Այստեղ նաեւ ուսուցանվում են հատուկ Հայաստանի համար կազմված ծրագրերը՝ ՀԾ «Հաշվապահ», ՀԾ «Հաշվետար» եւ ՀԾ «Առեւտուր»: «Հետագայում եթե մեր ուսանողներն ուզում են մեր կենտրոնում շարունակել պարապմունքները եւ խորացնել գիտելիքները, սովորում են նույն պայմաններով, այսինքն ուսման վարձը չի թանկանում»,- ասում է Վ. Փարսադանյանը: Կենտոնն ունի նաեւ վճարովի անհատական դասընթացներ, որտեղ եւս մեծ թվով մարդիկ են հաճախում, ինչը տնօրինությունը պայմանավորում է կենտրոնի նկատմամբ մարդկանց ունեցած վստահությամբ. «Վճարովի ծառայությունների հաշվին անվճար դասընթացների համար կարողանում ենք ապահովել բարձր որակ»: Վ. Փարսադանյանը վստահեցնում է, որ ի տարբերություն նմանատիպ կենտրոնների, իրենց մոտ ուսուցումը ե՛ւ մատչելի է, ե՛ւ որակյալ. «Մեր կենտրոնում դասավանդում են բարձրակարգ մասնագետներ: Նրանք պարբերաբար վերապատրաստվում են: Իսկ որ ամենակարեւորն է` տնօրինության եւ համապատասխան մասնագետների կողմից կատարվում են դասալսումներ»: Կենտրոնն ավարտածները ստանում են ավարտական վկայականներ, ավելին` Վ. Փարսադանյանի խոսքերով, իրենք շրջանավարտների համար նաեւ աշխատատեղերի խնդիր են լուծում. «Մեզ պարբերաբար դիմում են գործատուներ եւ խնդրում են իրենց պահանջներին բավարարող շրջանավարտներ առաջարկենք: Այսինքն` մեր կենտրոնն ինչ-որ տեղ խթանում է նաեւ ազգաբնակչության զբաղվածությանը»: Ամռան ամիսներին «FES HOUSE»-ն իր ուսանողներին անակնկալներ էլ է մատուցում. «Կազմակերպում ենք էքսկուրսիաներ՝ Հայաստանի տեսարժան վայրեր: Հայրենի մշակույթին եւ պատմությանը ավելի խորությամբ ծանոթանալու համար ուսանողներին տրամադրում ենք նաեւ էքսկուրսավար»,- ասում է կենտրոնի տնօրենը: R