Լրահոս
Օրվա լրահոսը

ՕԵԿ-Ի

Ապրիլ 08,2005 00:00

ՕԵԿ-Ի ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ «Օրինաց երկիր» կուսակցությունը տեղեկացնում է, որ շարունակվում են քաղաքական խորհրդատվությունները Հայաստանում գործող հասարակական-քաղաքական ուժերի հետ՝ երեք հիմնական խնդիրների շուրջ՝ ժողովրդավարական բարեփոխումների եւ ԵԽ-ի առջեւ մեր երկրի պարտավորությունների կատարում, ՏԻՄ ընտրություններ, Հայաստանի արտաքին քաղաքական հրամայականներ: Արդեն իսկ խորհրդատվություններ են տեղի ունեցել «Հայ Հեղափոխական Դաշնակցության», «Հայաստանի ժողովրդական կուսակցության», Ազգային ժողովի «Ժողովրդական պատգամավոր» խմբի, «Ազգային ժողովրդավարական միության», «Հայաստանի ժողովրդավարական ազատական միության», «Հզոր հայրենիք» կուսակցության, «Հայաստանի Ռամկավար-Ազատական» կուսակցության, «Նոր ժամանակներ» կուսակցության, «Ժողովրդական» կուսակցության, «Հանրապետություն» կուսակցության, «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության, «Ազատական առաջադիմական» կուսակցության եւ «Մարդու իրավունքներ եւ ժողովրդավարություն» կուսակցության հետ: ՕԵԿ-ը տեղեկացնում է, որ հանդիպումների ընթացքում համընդհանուր հավանության են արժանանում թե՛ ժողովրդավարական բարեփոխումների խորացման եւ թե՛ ՏԻՄ ընտրությունները ազատ եւ արդար, ժողովրդավարական սկզբունքներով անցկացնելու հրամայականները: ՕԵԿ-ը պատրաստ է շարունակելու քաղաքական խորհրդատվություններն այն քաղաքական կուսակցությունների եւ հասարակական կազմակերպությունների հետ, որոնք ցանկություն կհայտնեն վերը նշված թեմաների շուրջ հանդիպել «Օրինաց երկիր» կուսակցության ներկայացուցիչների հետ եւ կազմակերպել քննարկումներ: Հանդիպումների ամփոփ հաշվետվությամբ կուսակցությունը հանդես կգա խորհրդատվությունների ավարտից հետո: «Օրինաց երկիր» կուսակցության մամլո ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել