Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Մատչելի ուսում «FES HOUSE»-ում

Ապրիլ 08,2005 00:00

«Ճիշտ չէ, որ Հայաստանում աշխատատեղեր
չկան: Շատ կան, բայց քանի որ մարդիկ գործատուների պահանջները չեն բավարարում, այդ
պատճառով էլ գործազուրկ են»,- համոզված է «FES HOUSE» ուսումնական կենտրոնի տնօրեն
Վազգեն Փարսադանյանը: Կենտրոնի տնօրենի խոսքերով. «Մեր երկրում բիզնեսը գնալով
զարգանում է եւ դրան զուգահեռ աշխատաշուկայում համակարգչի եւ օտար լեզվի մասնագետների
եւ որակյալ հաշվապահների պահանջարկը մեծանում է: Օրինակ, մեր կենտրոնում էլ թափուր
աշխատատեղեր կան, բայց քանի որ մարդիկ համակարգիչ կամ օտար լեզու չգիտեն, աշխատանքի
ընդունել չենք կարող»: «FES HOUSE»-ն գործում է 2001 թվականից Պուշկինի 48 հասցեում
եւ իր գործունեության չորս տարիների ընթացքում հասցրել է մեծ ճանաչում ձեռք բերել
հասարակության շրջանում: Այդ մասին վկայում է նաեւ ուսումնական կենտրոն հաճախող մարդկանց
մեծ հոսքը: Կետրոնը կազմակերպում է անվճար համակարգչային, հաշվապահական եւ օտար լեզուների՝
անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, արաբերեն, պարսկերեն, իսկ արտերկրացիների համար
նաեւ ռուսերեն լեզուներով դասընթացներ՝ առանց տարիքային սահմանափակման: Ըստ տնօրենի,
քանի որ կենտրոնն աշխատում է առավոտյան ժամը 9-ից մինչեւ երեկոյան 10։30-ը, դասընթացներին
մասնակցել ցանկացողները հնարավորություն ունեն դասաժամերն ընտրել ըստ ցանկության:
Համակարգչային եւ օտար լեզուների դասընթացներին մասնակցելու համար անհրաժեշտ է վճարել
միայն 3500 դրամ գրանցման վճար։ Իսկ հաշվապահական դասընթացի համար՝ ընդամենը՝ 5000
դրամ: Պարապմունքները շաբաթական երեք անգամ են` յուրաքանչյուրը մեկուկես ժամ տեւողությամբ:
Կենտրոնի տնօրենի ներկայացմամբ, հաշվապահական դասընթացները ոչ միայն սկսնակների համար
են, այլեւ վերապատրաստվել եւ նոր մեթոդներով (նոր հաշիվ պլանով) աշխատել ցանկացողների:
Այստեղ նաեւ ուսուցանվում են հատուկ Հայաստանի համար կազմված ծրագրերը՝ ՀԾ «Հաշվապահ»,
ՀԾ «Հաշվետար» եւ ՀԾ «Առեւտուր»: «Հետագայում եթե մեր ուսանողներն ուզում
են մեր կենտրոնում շարունակել պարապմունքները եւ խորացնել գիտելիքները, սովորում
են նույն պայմաններով, այսինքն ուսման վարձը չի թանկանում»,- ասում է Վ. Փարսադանյանը:
Կենտոնն ունի նաեւ վճարովի անհատական դասընթացներ, որտեղ եւս մեծ թվով մարդիկ են
հաճախում, ինչը տնօրինությունը պայմանավորում է կենտրոնի նկատմամբ մարդկանց ունեցած
վստահությամբ. «Վճարովի ծառայությունների հաշվին անվճար դասընթացների համար կարողանում
ենք ապահովել բարձր որակ»: Վ. Փարսադանյանը վստահեցնում է, որ ի տարբերություն
նմանատիպ կենտրոնների, իրենց մոտ ուսուցումը ե՛ւ մատչելի է, ե՛ւ որակյալ. «Մեր կենտրոնում
դասավանդում են բարձրակարգ մասնագետներ: Նրանք պարբերաբար վերապատրաստվում են: Իսկ
որ ամենակարեւորն է` տնօրինության եւ համապատասխան մասնագետների կողմից կատարվում
են դասալսումներ»: Կենտրոնն ավարտածները ստանում են ավարտական վկայականներ, ավելին`
Վ. Փարսադանյանի խոսքերով, իրենք շրջանավարտների համար նաեւ աշխատատեղերի խնդիր են
լուծում. «Մեզ պարբերաբար դիմում են գործատուներ եւ խնդրում են իրենց պահանջներին
բավարարող շրջանավարտներ առաջարկենք: Այսինքն` մեր կենտրոնն ինչ-որ տեղ խթանում է
նաեւ ազգաբնակչության զբաղվածությանը»: Ամռան ամիսներին «FES HOUSE»-ն իր ուսանողներին
անակնկալներ էլ է մատուցում. «Կազմակերպում ենք էքսկուրսիաներ՝ Հայաստանի տեսարժան
վայրեր: Հայրենի մշակույթին եւ պատմությանը ավելի խորությամբ ծանոթանալու համար ուսանողներին
տրամադրում ենք նաեւ էքսկուրսավար»,- ասում է կենտրոնի տնօրենը: R

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել