Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Ապրիլ 06,2005 00:00

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ ԽՈՅ 21.03-20.04։ Նոր ծրագրերով տարվելու հարկ չկա, քանի որ անբարեհաջող ավարտի վտանգ կա։ ՑՈՒԼ 21.04-21.05։ Էներգիան հորդում է ձեր մեջ, սակայն ձեր առջեւ միայն իրագործելի նպատակներ դրեք։ ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06։ Հարազատների աջակցությունը կյանքում ձեզ ինքնավստահություն կներշնչի։ ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07։ Կարեւորություն տվեք ձեր արտաքինին։ ԱՌՅՈՒԾ 23.07-23.08։ Լավագույն տարբերակը չափից ավելի մեծ պահանջներ չառաջադրելն է։ ԿՈՒՅՍ 24.08-23.09։ Շրջապատի հետ հարաբերություններում լարվածություն կլինի։ ԿՇԵՌՔ 24.09-23.10։ Այսօր դուք նոր ծանոթներ ձեռք կբերեք, որոնք կդառնան ձեր կյանքի բաղկացուցիչ մասը։ ԿԱՐԻՃ 24.10-22.11։ Մտածեք՝ արդյո՞ք բավարարում է ձեզ ձեր ֆինանսական վիճակը։ ԱՂԵՂՆԱՎՈՐ 23.11-21.12։ Ձեզ նոր ոլորտներում փորձելուց մի վախեցեք։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ 22.12- 20.01։ Պահպանեք դեմքի ժպիտը։ Այն ձեզ շատ կօգնի գործերում։ ՋՐՀՈՍ 21.01-19.02։ Ընտանեկան կյանքի դադարից տրամադրությունը մի գցեք։ Շատ շուտով ամեն բան հունի մեջ կընկնի։ ՁՈՒԿ 20.02-20.03։ Այսօր անձնական կյանքի հետ կապվող վճռական քայլեր պետք է անեք։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել