Լրահոս
Օրվա լրահոսը

«ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ» ԿՈՎԸ ԿԱՇԻՆ ՉԻ ՓՈԽՈՒՄ

Մարտ 31,2005 00:00

«ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ»
ԿՈՎԸ ԿԱՇԻՆ ՉԻ ՓՈԽՈՒՄ «Ս/թ ապրիլի 15-ին նշանակված է «Հանրապետություն»
կուսակցության հերթական՝ 4-րդ համագումարը: Համաձայն կուսակցության կանոնադրության՝
դրան նախորդում են սկզբնական կազմակերպությունների կոնֆերանսները, որոնցում ընտրվում
են համագումարի պատվիրակները: Ապրիլի 28-ին, ժամը 14:00-ին, նշանակված էր Արարատի
մարզի Տափերական գյուղի սկզբնական կազմակերպության կոնֆերանսը: Նույն օրը, ժամը 13-ին,
նույն մարզի Վեդի քաղաքի ոստիկանություն է տարվել «Հանրապետություն» կուսակցության
Տափերականի սկզբնական կազմակերպության ղեկավար Հարություն Մանուկյանը, ումից պահանջել
են նմանատիպ հանդիպումների մասին կանխավ տեղյակ պահել ոստիկանությանը: Այսպիսով՝
ոստիկանությունը գերազանցել է օրենքով սահմանված իր լիազորությունները՝ միջամտելով
ներքաղաքական գործընթացներին, քաղաքական դրդապատճառներով հետապնդման ենթարկելով ՀՀ
քաղաքացու: Հ. Մանուկյանը մեկ ժամ անց ազատ է արձակվել: Ժամը
14-ին, երբ կոնֆերանսին մասնակցելու նպատակով Տափերական են ժամանել «Հանրապետություն»
կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Ալբերտ Բազեյանը, քաղխորհրդի անդամ, ԱԺ պատգամավոր
Արամ Սարգսյանը, քաղխորհրդի անդամ Գեղամ Հարությունյանը, նրանց եւ մոտ 200 տափերականցի
կուսակցականների ու համակիրների առջեւ փակված է եղել Մշակույթի տան դուռը: Հարկ է
նշել, որ կանխավ կուսակցությունը դիմել էր Տափերականի գյուղապետ Մանասարյանին՝ չստանալով
նրա մերժումը: Արտառոց էր նաեւ այն հանգամանքը, որ Մշակույթի տան մերձակայքում եղել
են մոտ երկու տասնյակ ոստիկան: Այս ամենը մենք գնահատում ենք որպես կուսակցության
գործունեությանը խոչընդոտելու իշխանությունների նպատակային քաղաքականություն»,- ասված
է կուսակցության երեկ տարածած հայտարարության մեջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել