Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՖՈՐՊՈՍՏ ԵՆ ՆԱԵՎ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ

Մարտ 30,2005 00:00

ՖՈՐՊՈՍՏ
ԵՆ ՆԱԵՎ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ Ըստ «Արմինֆոյի», միջազգային կազմակերպությունների
եւ հայկական սփյուռքի ներկայացուցիչների մասնակցությամբ Մոսկվայում անցկացված «Ջավախքը՝
շահերի բախման գոտի» կլոր սեղանի ընթացքում ստորագրվել է հայտարարություն: Ինչպես
նշվում է հայտարարության մեջ, Սամցխե-Ջավախքի շրջանում առկա ծանր սոցիալ-տնտեսական
իրավիճակն էլ ավելի է ծանրացել ռուսական ռազմակայանների, մասնավորապես՝ Ջավախքում
տեղակայված 62-րդ ռազմակայանի դուրսբերման շուրջ երկկողմ բանակցությունների ընթացքում
Թբիլիսիի կողմից ռուսական կողմի նկատմամբ գործադրվող ճնշմամբ: Փաստաթղթում
նշվում է, որ իրադրության վրա բացասական ազդեցություն են գործում նաեւ մեսխեթցի թուրքերի
հնարավոր հայրենադարձման հեռանկարները, ինչը հայտարարության հեղինակները համարում
են «շրջանի բնակչության մեծ մասը կազմող հայերի դուրսմղմանը նպատակաուղղված Վրաստանի
ղեկավարության պլանաչափ քաղաքականության» հերթական աստիճան: Վրաստանի Սամցխե-Ջավախքի
շրջանում հակամարտության սրման համար առկա նախադրյալները բացասաբար կանդրադառնան
ողջ Անդրկովկասի կայունության վրա, ասվում է հայտարարության մեջ: Սամցխե-Ջավախքի
շրջանի հայ բնակչությունը ոչ անհիմն մտավախություն ունի, թե ռուսական զորքերի դուրսբերումից
հետո շրջանում կարող է հայտնվել թուրքական զորակազմ: Հանդես
գալով ընդդեմ իրադարձությունների զարգացմանը ողբերգական սցենարով, ընդդեմ Ջավախքի
հայ բնակչության նկատմամբ խտրականությանը՝ հայտարարության հեղինակներն անհրաժեշտ
են համարում Ախալքալաքից 62-րդ ռազմակայանի դուրսբերման որոշումը համաձայնեցնել՝
հաշվի առնելով կայունության պահպանումը, խաղաղ հայ բնակչության անվտանգության ապահովումը
եւ տարածաշրջանում առկա սոցիալ-տնտեսական խնդիրների լուծումը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել