Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՄԵՆԱՀԻՇՎՈՂ ԱՇՈՏ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԸ

Մարտ 29,2005 00:00

ԱՄԵՆԱՀԻՇՎՈՂ
ԱՇՈՏ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԸ «Տասը տարի հետո ոչ ոք չի հիշելու, թե ով
որ բլոկում էր եւ ով էր այս պահիս իշխանամետ կամ ընդդիմադիր: Տասը տարուց մարդիկ
կհիշեն՝ մենք կարողացե՞լ ենք պահել ազատագրված Ղարաբաղը, կարողացե՞լ ենք անկախ պետություն
կառուցել». այս խոսքերը Աշոտ Նավասարդյանն ասաց տողերիս հեղինակին ուղիղ 10 տարի
առաջ՝ հեռուստատեսային հարցազրույցում: Դրանք ոչ այնքան քաղաքական, որքան պետական
գործչի խոսքեր են (խուսափում եմ «ազգային» մակդիրից՝ վերջինիս անհարկի շահարկված
լինելու պատճառով): Հենց պետական ընկալմամբ, պետության նկատմամբ անկեղծ, սրտացավ,
մարդկային վերաբերմունքով առանձնանում է Աշոտ Նավասարդյանը շատուշատ այլ գործիչների
շարքում: 90-ականների սկզբին նրա անցումը խորհրդային այլախոհությունից պետական
գործունեության միանգամայն օրգանական էր: Անկախության շրջանում նա չդարձավ ո՛չ ինքնասիրահարված
սիրամարգ, որն անընդհատ շեշտում է իր՝ անցյալում դրսեւորված արժանիքները, ո՛չ էլ
ծայրահեղ կոնֆորմիստ, որի ուշքն ու միտքը տվյալ պահին բարիքներից օգտվելն է: Նա հեշտությամբ
գտավ իր տեղը անկախ Հայաստանում եւ միշտ էլ գիտեր իր անելիքը: Ճիշտն ասած, ինձ համար
ամենահիշվող Աշոտ Նավասարդյանը ոչ թե խորհրդարանում էր կամ ՀՀԿ գրասենյակում՝ հարցազրույց
տալիս, այլ «Էրեբունի» օդանավակայանում: 1992-ի գարունն էր՝ Աշոտն իր ընկերների հետ
պատրաստվում էր ուղղաթիռով մեկնել ռազմաճակատ: Զինվորական համազգեստով էր, ինքնաձիգը՝
ձեռքին: Ուժեղ էր, ինքնավստահ, հպարտ: Եվ՝ ուրախ:Մարտի 28-ին Աշոտ Նավասարդյանը դառնալու
էր 55 տարեկան: Ընդամենը: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել