Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Չեն սիրում, էլի, Ֆիլիպ Կիրկորովին

Մարտ 25,2005 00:00

Աստղի
այցը Հայաստան՝ տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք է տվել: Ինչպես արդեն
տեղեկացրել էինք՝ Կիրկորովի համերգի ազդագրերը պատառոտվել են: Հայ երգիչ-երգչուհիներն
էլ կարծես առանձնապես ուրախ չեն Ֆիլիպի այցով, մասնավորապես՝ Շուշան Պետրոսյանը:
Երեկ նա «Առավոտին» հայտնեց, որ ինքը եւս դեմ է Կիրկորովի հայաստանյան համերգին՝
այն բանից հետո, երբ վերջինս «մոտ մեկ ամիս առաջ Բաքվում հյուրախաղերի ժամանակ հայտարարել
է, թե ամաչում է իր հայկական արմատների համար: Կիրկորովն անամոթ, անսկզբունք մարդ
է: Ես շատ ոգեւորվել եմ, որ նրա ազդագրերը պատռել են»: Երգչուհին տեղեկացրեց, որ
անձամբ ինքն իր բոլոր ընկերների, ծանոթների, ուսանողների շրջանում պրոպագանդում է
«բոյկոտել» նրա համերգը եւ ընդդեմ Ֆիլիպի հանդես գալ բողոքի ակցիայով. «Ցավոք, ես
մի քանի օրից մեկնում եմ, թե չէ ինքս էլ ինչով կարող էի կաջակցեի եւ կմիանայի բողոքողներին
եւ իմ դժգոհությունը եւս կարտահայտեի»: Ի դեպ, ռուսական էստրադայի աստղի այցին
Հայաստան՝ դեմ են նաեւ ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը եւ դաշնակցության
երիտասարդական թեւը: Երիտասարդ դաշնակցականները նախաձեռնել են մի շարք բողոքի ակցիաներ
ընդդեմ Կիրկորովի: Վերջիններս «Առավոտին» տեղեկացրին, որ արդեն մայրաքաղաքով մեկ
փակցրել են Ֆիլիպ Կիրկորովի լուսանկարը՝ թուրքական դրոշով եւ պատրաստել «Անցանկալի
անձը Հայաստանում տեղ չունի» մակագրությամբ ցուցապաստառներ: Երեկ երիտասարդ ՀՅԴ-ականները
Կիրկորովի համերգը չեղյալ հայտարարելու հորդորով նամակ են ուղարկել Երեւանի քաղաքապետին
եւ համերգի կազմակերպիչ «Մանուկյան» ՍՊԸ-ին: «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության
ատենապետ Իշխան Սաղաթելյանի խոսքերով. «Եթե մինչեւ ապրիլի 3-ը մեր նամակին դրական
պատասխան չստանանք, ապա կոնկրետ միջոցներ ենք ձեռնարկելու: Ցեղասպանության 90-ամյակի
նախօրեին թուրքական երաժշտություն պրոպագանդող երգիչը Հայաստանում տեղ չունի: Հայ
լրագրողին վիրավորելու փաստը եւս մեր դժգոհությունն է առաջացրել»: «Նիկոլ Աղբալյան»
ուսանողական միության նախաձեռնությամբ շուրջ 30 երիտասարդական եւ ուսանողական կազմակերպություններ
եւս միացել են բոյկոտին: ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել