Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԲԱՐՁՐ ԻՆՔՆԱԳՆԱՀԱՏԱԿԱՆ

Մարտ 25,2005 00:00

ԲԱՐՁՐ
ԻՆՔՆԱԳՆԱՀԱՏԱԿԱՆ Երեկ ՀՀ Մաքսային պետական կոմիտեի շենքի մուտքի
մոտ տեղի էր ունեցել պայթյուն: Ըստ որոշ լուրերի, պայթող սարքը ավտոմեքենայի ետեւի
աջ դռանն էր ընկել ծառից: BMW-745 մակնիշի 025ԼԼ55 պետհամարանիշի մեքենայի այդ հատվածը
վնասվել էր, կային ապակու փշուրներ տարածքում, իսկ Արմեն Ավետիսյանը չէր տուժել:
Մինչ իրավապահների գնահատականը կատարվածի մասին՝ Մաքսային պետական կոմիտեի ղեկավարությունը
հանդես եկավ հայտարարությամբ. «ՄՊԿ-ի շենքի մոտ տեղի ունեցած միջադեպը պայմանավորված
է տարվա սկզբից Մաքսային պետական կոմիտեի կողմից ստվերային տնտեսության դեմ իրականացվող
պայքարի ակտիվ միջոցառումներով, ինչպես նաեւ մաքսային վարչարարության խստացմամբ»:
Պնդելով իր վարկածը՝ մաքսային վարչությունը տալիս է նաեւ սեփական (բարձր) ինքնագնահատականը:
«Բոլոր նրանց, ովքեր հույսեր են փայփայում ահաբեկող բնույթի նման քայլերով թուլացնել
կոմիտեի ղեկավարության կամքը՝ շարունակելու պայքարը ստվերի դեմ, հարկ ենք համարում
տեղեկացնել, որ ՀՀ Մաքսային պետական կոմիտեն այսուհետ եւս հետեւողական է լինելու
վարչարարության խստացման միջոցով մաքսային իրավախախտումների հայտնաբերման գործում»:
Երեկ գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել քրօրի 34 եւ 305 հոդվածի հատկանիշներով՝
պետական, քաղաքական, հասարակական գործիչի սպանության փորձի հատկանիշներով: Սեփ.
լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել