Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՈՒՇԱԳԻՐ

Մարտ 23,2005 00:00

ՀՈՒՇԱԳԻՐ 2005 թվականի մարտի 18-20-ը Սեւանի «Հարսնաքար» հյուրանոցում տեղի ունեցավ «ԶԼՄ ինքնակարգավորման համակարգի ձեւավորման հեռանկարները Հայաստանում» թեմայով աշխատանքային հանդիպում, որին մասնակցում էին հայաստանյան լրատվամիջոցների ղեկավարներ, առաջատար լրագրողներ, լրագրողական հասարակական կազմակերպությունների ղեկավարներ եւ փորձագետներ: Հանդիպումից հետո մասնակիցներն ընդունեցին հետեւյալ հուշագիրը. «Մենք՝ «ԶԼՄ ինքնակարգավորման համակարգի ձեւավորման հեռանկարները Հայաստանում» թեմայով աշխատանքային հանդիպման մասնակիցներս, քննարկելով՝ – Հայաստանում ԶԼՄ ինքնակարգավորման համակարգի ձեւավորման նախադրյալները եւ խնդիրները, կարեւորելով՝ – գործընկերային ընդհանուր շահերի պաշտպանությունը, – ԶԼՄ-ների պրոֆեսիոնալ մակարդակի բարձրացումը, – մասնագիտական չափանիշների եւ էթիկական նորմերի հաստատումը, – հանրության (լրատվություն սպառողների) շահերի պաշտպանությունը, հռչակում ենք՝ 1. ԶԼՄ ինքնակարգավորման համակարգ ստեղծելու գործընթացի մեկնարկը: 2. Հայաստանյան ԶԼՄ-ների Ընկերակցության ստեղծման նախաձեռնող աշխատանքային խմբի ձեւավորումը»: Հուշագիրը ստորագրել են լրատվամիջոցների ղեկավարներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, թվով 36 հոգի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել