Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Անհարմար

Մարտ 23,2005 00:00

«Անհարմար է, ընկեր Վահան» Մեծարգո պրն Աբրահամյան, «Առավոտ» թերթի երեկվա համարում «30+1» քրեական գործով նախկինում մեղադրվող ընկեր Վահանի «Ինչո՞ւ Գեղամյանը չգնաց Բրյուսել» նյութից տեղեկացանք, որ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի «վերջին նստաշրջանների ընթացքում պարոն Գեղամյանը ընդհանրապես ելույթներ չի ունենում՝ ոչ բոցաշունչ, ոչ՝ սառնասիրտ: Մեկ անգամ է նա բոցաշունչ ելույթ ունեցել, որը կապված էր Հայաստանի ընտրությունների վերաբերյալ իր դժգոհությանը…»: Ընկեր Վահանի հերթական չարաճճիությունը կարելի էր անտեսել, սակայն ընթերցողներին թյուրիմացության մեջ չգցելու համար նշենք. Արտաշես Գեղամյանը ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նստաշրջաններում Հայաստանին վերաբերող հարցերի շուրջ (իսկ այդպիսիք եղել են երկու անգամ), ի տարբերություն ընկեր Վահանի, հանդես է եկել ելույթներով՝ 2003 թ. հուլիսի 5-ին՝ Ռոտերդամում եւ 2004 թ. փետրվարի 19-ին՝ Վիեննայում: Այդ ելույթները տպագրվել են «Հայկական ժամանակ» թերթի 2003թ. 913 եւ 2004թ. 1052 համարներում: Վերջին ելույթի մասին ընկեր Վահանը բնավ չէր էլ կարող իմանալ, քանի որ այդ ժամանակ Ծաղկաձորի անտառներում, լրագրողների աչքից հեռու, փակ ժողովների էր մասնակցում: Իսկ Ա. Գեղամյանը Վիեննայի իր ելույթում 54 երկրների պատվիրակների առաջ այդ օրերին դաժանաբար սպանված Գուրգեն Մարգարյանի ողբերգության կապակցությամբ անարգանքի սյունին գամեց ադրբեջանական պատվիրակությանը: Այ, այ, այ, անհարմար է, ընկեր Վահան, սուտլիկ էլ դարձաք, հետո էլ գլուխ եք գովում, թե դաշնակցական եք: Բա եղա՞վ: «Ազգային Միաբանություն» կուսակցության լրատվական ծառայություն22 մարտի 2005թ. R

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել