Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՌԱՋԻՆԸ՝ ԱՌԱՋԻՆՈՒՄ

Մարտ 23,2005 00:00

ԱՌԱՋԻՆԸ՝
ԱՌԱՋԻՆՈՒՄ Երեկ
մայրաքաղաքի «Արենա» մարզական զվարճանքի կենտրոնում Հայաստանում առաջին անգամ անցկացվեց
բոուլինգի հանրապետության բաց առաջնություն: Կազմակերպիչները՝ «Արենա» ակումբը (նախագահ՝
Գագիկ Հարությունյան) եւ «Միր սպորտա» համազգային մարզական հանդեսը (գլխավոր խմբագիր՝
Ալեքսանդր Բոյկո) մրցապայքարի էին հրավիրել զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին:
Փաստորեն, միջոցառումը Հայաստանի բաց առաջնություն էր լրագրողների միջեւ: Պայքարը
հետաքրքիր էր նրանով, որ չորրորդ իշխանության եւ ոչ մի ներկայացուցիչ մինչ այդ բոուլինգի
գնդակ ձեռքը չէր վերցրել: Սակայն մասնակիցները շատ արագ ընկալեցին խաղի իմաստն ու
նրբությունները եւ շուտով, իրոք, հետաքրքիր ու դիտարժան մրցակցություն ծավալվեց:
Մի քանի ժամ տեւած նախնական փուլերի արգելքները հաջող հաղթահարած երեք լավագույնները
մտան եզրափակիչ, որտեղ պետք է որոշեին հաղթողին եւ մրցանակակիրներին: Այստեղ բոլորից
հաջող հանդես եկավ եւ չեմպիոնի կոչումը նվաճեց «Առավոտ» օրաթերթի մարզական էջի պատասխանատու
Աշոտ Հակոբյանը: Նրան էլ հանձնվեց «Արենայի» գավաթը եւ «Միր սպորտա» մարզական հանդեսի
ու ակումբի առաջին կարգի դիպլոմը: Հաղթողին հանձնվեց նաեւ ամենաբարձր ցուցանիշ ցույց
տվող մասնակցի համար սահմանված պատվոգիրը: Երկրորդ տեղը գրավեց «Միր սպորտա»
հանդեսի աշխատակից Գրիգոր Դաշյանը, իսկ լավագույն եռյակը եզրափակեց «Բանանց» ֆուտբոլային
ակումբի լրատվական ծառայության ղեկավար Վահան Դանիելյանը: Սեփ.
լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել