Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՈՒՂԵԿՑՎՈՒՄ Է ԶՈՀԵՐՈՎ

Մարտ 22,2005 00:00

ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ
ՈՒՂԵԿՑՎՈՒՄ Է ԶՈՀԵՐՈՎ Շաբաթ օրը Ղրղըզստանի մի շարք քաղաքներում
ընթացել են բողոքի զանգվածային գործողություններ: Դրանց մասնակիցները համաձայն չեն
վերջերս կայացած խորհրդարանական ընտրությունների, ինչպես նաեւ անցյալ տարի անցկացված
տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքներին, հաղորդում է
«Արմինֆոն», հղում անելով ռուսական «Նովոստի» լրատվական գործակալությանը: Ղրղըզստանի
հարավային մայրաքաղաք Օշում բողոքի գործողության մասնակիցները «ժողովրդական նահանգապետ»
են ընտրել նախորդ գումարման խորհրդարանի պատգամավոր Անվար Արթիկովին: Որոշ աղբյուրների
համաձայն, միջոցառմանը մասնակցել է 2-5 հազար մարդ, որոնց թվում են Բիշքեկից Օշ ժամանած
ընդդիմության առաջնորդները: Հանրահավաքի մասնակիցները պահանջել են չեղյալ հայտարարել
խորհրդարանական ընտրությունների արդյունքները եւ փոխել ներկայիս իշխանություններին:
«Ժողովրդական նահանգապետ» է ընտրվել նաեւ Ջալալաբադում, որտեղ
ցուցարարները մարտի 4-ից գրավել են մարզային վարչակազմի շենքը: Հանրապետության խորհրդարանի
ընտրություններից հետո պարտված թեկնածուների կողմնակիցները գրավել են հանրապետության
յոթ մարզերից երեքի մարզային վարչակազմերի շենքերը, ինչպես նաեւ մի քանի շրջանային
վարչակազմերի եւ քաղաքապետարանների շենքեր, շրջափակել մի քանի ավտոճանապարհ: Հանրապետության
կառավարությունը սպասողական դիրք է գրավել՝ գործուն միջոցներ չձեռնարկելով իրավախախտների
նկատմամբ: Վերջին հաղորդումների համաձայն, ընդհարումների զոհ է դարձել 4 միլիցիոներ:
Ինչպես հաղորդել են Ղրղըզստանի իրավապահ մարմիններում, շաբաթ օրը Օշ է մեկնել ներքին
գործերի նախարարը, ով ստանձնել է մարզի ներքին գործերի մարմինների կառավարումը: Հիշեցնենք,
որ փետրվարի 27-ին եւ մարտի 13-ին խորհրդարանական ընտրությունների երկու փուլերի
արդյունքում խորհրդարանում բացարձակ մեծամասնություն են կազմում կառավարամետ եւ չեզոք
պատգամավորները: Խորհրդարան են մտել նաեւ երկրի նախագահ Ասկար Ակաեւի դուստրն ու
որդին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել