Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԸ ՓՈՒՇԸ ԳԵՐԱՆ ՉԴԱՐՁՐԵՑ

Մարտ 18,2005 00:00

ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԸ
ՓՈՒՇԸ ԳԵՐԱՆ ՉԴԱՐՁՐԵՑ Երեկ ԱԺ պաշտպանության, ԱԱ եւ ՆԳ հարցերի
մշտական հանձնաժողովը կազմակերպել էր լսումներ՝ «Կազմակերպված հանցագործության դեմ
պայքարի մասին» թեմայով։ Գլխավոր ոստիկանապետ Հայկ Հարությունյանը մոտ մեկ ժամանոց
ելույթ ունեցավ, որի ընթացքում հանցագործությունների ու դրանց բացահայտման մասին
թվերի արանքում հասցրեց դիտողություն անել նաեւ լրագրողներին եւ քաղաքական գործիչներին`
խորհուրդ տալով լինել շրջահայաց, օբյեկտիվ եւ բամբասանքներին չանդրադառնալ ոստիկանության
աշխատանքները լուսաբանելիս։ Պատասխանելով պատգամավորների հարցերին` ոստիկանապետը
«ՏԷՑ-ի կրուգ»-ի դեպքերի կապակցությամբ նկատեց, որ բոլոր ժամանակներում նման մասսայական
խուլիգանություններ տեղի են ունեցել։ Ըստ ոստիկանապետի, «ՏԷՑ-ի կրուգ»-ի միջադեպը
բազմամարդ է եղել այն պատճառով, որ հիմա կան բջջային հեռախոսներ ու ավտոմեքենաներ,
եւ միջադեպի մասնակիցները իրար ահազանգել են եւ իրար գլխի են հավաքվել «բջջայինների»
կանչով։ Ըստ Հայկ Հարությունյանի, «ՏԷՑ-ի կրուգում» հավաքվածներից շատերը չեն էլ
իմացել, թե ինչու են իրենց կանչում։ Հայկ Հարությունյանը երեկ ԱԺ ամբիոնից հայտարարեց,
որ վերոհիշյալ միջադեպին ոչ մեկի թիկնապահը չի մասնակցել։ Անցած ամիս Երեւանում
«Համմեր» մակնիշի ավտոմեքենայով տեղի ունեցած վրաերթի մասին խոսելիս ոստիկանապետը
խորհուրդ տվեց «փուշը գերան չդարձնել»՝ ասելով, թե մեքենան գրանցված է եղել ուրիշի
անունով, հետո վաճառվել է։ Իր ծավալուն զեկույցում Հայկ Հարությունյանը շեշտեց,
որ բացահայտվել է երկու կարեւոր հանցագործություն՝ Տիգրան Նաղդալյանի սպանությունը
եւ ոմն Հակոբյանի պատվերով մայրաքաղաքի հանրախանութներից մեկի պայթեցման փորձը։ Այս
երկու նշումից հետո ոստիկանապետը ասաց, որ բացահայտումները շատ են, բայց չարժե նշել
բոլորը։ Մ. Ե.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել