Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀԱՆՑԱԿԱԶՄ

Մարտ 10,2005 00:00

ՀԱՆՑԱԿԱԶՄ ՉԿԱ Վերահսկիչ պալատի նախագահ Գագիկ Ոսկանյանին խնդրեցինք մեկնաբանել այն փաստը, որ գլխավոր դատախազությունն էական խախտումներ չի հայտնաբերել եւ մերժել է քրգործ հարուցել Դատաիրավական բարեփոխումների վարկային ծրագրի իրականացման ընթացքի վերաբերյալ իրենց տրամադրած նյութերի հիման վրա: Հիշեցնենք, որ Վերահսկիչ պալատն իր ստուգումների եւ աուդիտի հաշվետվությունն ուղարկել էր գլխավոր դատախազություն: Ենթադրելի է, որ ուղարկվել էին այն փաստաթղթերը, որոնք վկայում էին, թե հայտնաբերվել են խախտումներ կամ կասկածելի ինչ-ինչ դրվագներ: Գլխավոր դատախազությունն ուսումնասիրել էր նաեւ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության վերահսկողության վարչության կողմից «Դատաիրավական բարեփոխումների ԾԻԳ»-ում 2000-2002-ին եւ 2003-ի 9 ամսում պետական միջոցների նպատակային օգտագործման եւ հաշվառման ճշտության վերաբերյալ կատարված ստուգման ակտը: Գագիկ Ոսկանյանն ի պատասխան նշեց, թե դատախազությունն ընդհանրապես չի ուսումնասիրել, թե կատարվե՞լ են քրեորեն հետապնդելի արարքներ. «Այլապես պիտի գնային՝ շինարարություններում ստուգումներ անցկացնեին եւ այլն: Նշել են, թե քանի որ Վերահսկիչ պալատի կողմից արդեն մանրամասն ուսումնասիրված է՝ նպատակահարմար չեն գտնում հավելյալ ուսումնասիրություններ կատարել եւ առաջնորդվել են մեր ուսումնասիրությունների արդյունքներով»: Իսկ այն, որ այդ ուսումնասիրություններում դատախազությունը չի հայտնաբերել էական խախտումներ, Վերահսկիչ պալատի նախագահը գնահատեց այսպես. «Մեր հաշվետվության մեջ արձանագրված չի եղել, որ քրեորեն հետապնդելի արարքներ կան իրենց գործունեության մեջ: Մենք արձանագրել ենք, որ վարկային ծրագրի իրականացման տեմպերն են ցածր, բաղադրիչներից 7-ից 4-ն են կատարվել, եւ այդ հարցում մենք ճիշտ էինք: Եվ տեմպերի ցածր լինելու պատճառով Համաշխարհային բանկին մեր պետական բյուջեից վճարել ենք 45 հազար դոլարի պարտավճարներ: Բացի այդ՝ «Դատաիրավական բարեփոխումների ԾԻԳ»-ն արագորեն սկսեց աշխատանքներ կազմակերպել մեր արձանագրած թերությունների առնչությամբ, արագացրին տեմպերը: 1,5 տարով երկարացրին ծրագիրը ու, բնականաբար, այդ ընթացքում կավարտեն կիսատ թողածը»: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել