Լրահոս
Օրվա լրահոսը

«ՏԷՑ-Ի ԿՐՈՒԳԸ» ՍԿՍՎԵՑ ՍԹՐԻՓ-ԲԱՐՈ՞ՒՄ

Մարտ 03,2005 00:00

«ՏԷՑ-Ի
ԿՐՈՒԳԸ» ՍԿՍՎԵՑ ՍԹՐԻՓ-ԲԱՐՈ՞ՒՄ «ՏԷՑ-ի կրուգում» փետրվարի 4-ի
փոխհրաձգության ժամանակ հրազենից սպանվեց 1974թ. ծնված Մհեր Տեր-Հարությունյանը:
Նախնական վարկածը՝ երթուղային գծի համար «տնտեսական կռիվը», կարծես թե, չի հաստատվում:
«Ճակատամարտի» պատճառն, ըստ նախաքննության, ավելի կենցաղային է: Սպանված Մհերի
ընկեր՝ 21 տարեկան Գոռը Բագրատունյաց փողոցում գտնվող սթրիփ-բարում ծեծել էր արտաշատցի
Հրոյի քրոջ տղային: Վերջինս բողոքել էր «հեղինակավոր» քեռուն, եւ դա, ի վերջո, պատճառ
դարձավ «հանդիպման», որին հավաքվել էր առնվազն 23 ավտոմեքենա, եւ որի ժամանակ ավելի
շատ զենք ու զինամթերք էր օգտագործվել, քան Գետաշենի «Կոլցո» օպերացիայի ժամանակ:
Միայն թե տանկերին փոխարինել են երկու «Մերսեդեսը» (55ՍՕ557 եւ MMM745 համարանիշներով),
մեկ «Աուդին» (համարները ճշտվում են), ջիփ «Գրանդ չերոկին» (3VWB606), ջիփ «Միցուբիշին»
(MMM202), ջիփ «Օպելը» (EFV205), երկու BMW-ները (70ՍՕ900 եւ 07ԼԼ757), ինչպես նաեւ
բազմաթիվ «մանր-մունր» խորհրդային մեքենաներ: «Առավոտի» տեղեկություններով, այս պահին
կալանավորված է 17 անձ: Հիվանդանոցում կալանավորվել էին 1970թ. ծնված Արմեն Խաչատրյանը
եւ 1975թ. ծնված Տիգրան Նազարյանը: 4 թաղային հեղինակություններ նույնպես ազատազրկված
են՝ «բանգլադեշցի Համոն»՝ Աշոտ Ավետիսյանը, «արտաշատցի Հրոն»՝ Հրայր Հարությունյանը,
«Մետաքսի Պելեն»՝ Սարգիս Մխիթարյանը, «Ջոմբը»՝ Կարեն Գալստյանը: «Չարբախի Լյովիկը»՝
Լեւոն Ղազարյանը հետախուզվում է: Ի դեպ, հետախուզվում են նաեւ Արսեն Գալստյանը, ոստիկանության
Չարբախի բաժանմունքի նախկին պետ, փոխգնդապետ Ռաշիդ Ղուշչյանի որդին՝ Նորայր Ղուշչյանը:
Ուշագրավ է, որ այս գործով վկա են անցնում «Կոմբիկորմի Վլադի» եղբոր տղան՝ Գարիկ
Հակոբյանը եւ նրա «օբյեկտն աշխատացնող» Մանուկ Սարգսյանը: Մեր տեղեկություններով,
փոխհրաձգությանը անմասն չեն մնացել ոստիկանության կապիտան, Ոստիկանության ակադեմիայի
աշխատակից Մուրադ Ավետիսյանն ու ավագ լեյտենանտ Աղասի Գեւորգյանը: Ինչպես նշել էր
«Առավոտը», փետրվարի 22-ին «Էրեբունի» հիվանդանոցում հայտնվեց հրազենային ինֆեկցիոն
վնասվածքներ ստացած, 1982թ. ծնված Սեւակ Առաքելյանը: Նրա կարգավիճակը դեռեւս ճշտվում
է: Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել