Լրահոս
Օրվա լրահոսը

Կանաչ

Փետրվար 26,2005 00:00

Կանաչ գոտիների պահպանման տարի Այս կադրերն արվել են մայրաքաղաքում ընդամենը 1 ժամ պտտվելու ընթացքում: Թե ինչպես են Երեւանում պահպանվում կանաչ գոտիները, երեւում է լուսանկարներից՝ առանց մեկնաբանության:Տիգրան Մեծի 25 հասցեում առաջ գնացող օբյեկտը գրավել է մայթի կեսը: Հիշեցնենք, որ հենց անանցանելի մայթերի պատճառով էր քաղաքապետը «վատ զգացել»՝ նախագահի հետ զբոսանքի ժամանակ: «Փարոս» ռեստորանային համալիր տանող այս լանջը մեկ ամիս առաջ ծառապատ տարածք էր: Ամեն գարուն այստեղ ծառատունկ էին անում: Էլ չեն անի: Գովազդային վահանակի վրա պատկերված այս տիկնոջ մարմնամասերը լիարժեք ցուցադրելու համար հունվարի կեսին Լենինգրադյան-Սեբաստիա խաչմերուկում կտրվեց երկու հաստաբուն ծառ: Այդ ծառերից մնացել են կոճղերը: Եռաբլուրի բլուրներից մեկը մեջտեղից կիսվել է, հավանաբար «օլիգարխներից» մեկի համար հերթական ապարանքն է կառուցվում: Լենինգրադյան փողոցում, որպես կանոն, միշտ մոռանում են հավաքել աղբը: Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել